Wednesday, 08 05 2024
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է

Հայաստանը զավթելու միակ տարբերակը Պուտինի համար մնում է իր խամաճիկ 5-րդ շարասյանը նախընտրական վճռորոշ աջակցություն ցուցաբերելը

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Որ տեսնում եմ, թե Հայաստանում ով եւ ինչ ինտենսիվությամբ է տարածում սահմանային միջադեպի ճշգրտորեն բեմադրված, որակով նկարահանված եւ կեսը մոնտաժված հայտնի տեսահոլովակը, տպավորություն է ստեղծվում, որ այն նախընտրական է։ Ու քանի որ Ադրբեջանում առաջիկայում ընտրություններ չեն սպասվում – հարց է առաջանում, թե Հայաստանի որ շարասյանն աջակցելու համար է այն նախատեսված։

Արդեն ասել եմ, որ Կրեմլը երկրորդ արցախյան պատերազմի միջոցով ստացավ Արցախի կեսը, մյուս կեսը զիջելով Ադրբեջանին։ Այժմ Պուտինը խնդիր ունի իրեն կցել 2018-ից անկախանալու քայլեր անող Հայաստանը, որի ժողովուրդը պատերազմի արդյունքում ավելի իմաստնացավ եւ օրօրի ավելի լավ է ճանաչում մոսկովյան կայսերական հրեշին եւ մեծ է հավանականությունը, որ դուրս է պրծնելու դրա ճանկերից։

Հայաստանը զավթելու միակ տարբերակը իր համար մնում է իր խամաճիկ 5-րդ շարասյանը նախընտրական վճռորոշ աջակցություն ցուցաբերելը։

Կրեմլում լավ են հասկանում, որ Հայաստան որպես դեսանտ իր ուղարկած ֆիլոսոկրատներով եւ անդունդներով հարց չի լինի լուծել։ Մնում է Հայաստանի սուվերենի՝ հայ ժողովրդի սարսափեցումը անվտանգային դաշտում։ Մնում են սահմանային մշտական սադրանքները Ադրբեջանի ձեռքերով, որի մասին վաղուց եմ կանխատեսել ու, ցավոք, ճշգրիտ եմ կանխատեսել։

Կոնկրետ այս դեպքում, իհարկե, պետք է հասկանալ, թե ադրբեջանցիները նախապես իմացե՞լ են, թե որ դիրքը առանց մի կրակոցի կարող են վերցնել – ցուցադրաբար “լարելով” այնտեղի մի խումբ պայմանագրային զինծառայողների: Թե՞ վերջինները չկրակելու հրաման են ունեցել, ու այդ դեպքում պետք է պարզել, թե այդ հրամանը որ մակարդակից է տրվել։ Չպետք է բացառել, որ մայիսի 16-ին խոշոր զորավարժություններ սկսած թշնամին հենց հաջորդ օրը սադրանք է կազմակերպել սահմանին, հրահրելու համար ռազմական բախում, ուր առաջին զոհերը ադրբեջանցիներ էին լինելու, սակայն ՀԱՊԿ-ի ու կոնկրետ Ռուսաստանի տոտալ դավաճանության պայմաններում կանխատեսելի է, թե ինչ հետեւանքներ կարող էր ունենալ միջնաժամկետ կտրվածքով։ Այնպես որ, եթե անգամ չկրակելու հրամանը ամենաբարձր օղակներից է իջել, ապա այս դեպքում Ալիեւը չարաշահել է միջազգային հանրության կոչերին անսալու եւ առանց զոհերի խնդրի լուծման հասնելու Հայաստանի իշխանությունների մոտեցումը։ Ամեն դեպքում, առանց Արեւմուտքի հետ գործակցության Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու դիմակայել Լավրովի պլան-2-ի շրջանակներում ռուս-թուրք-ադրբեջանական նոր ագրեսիային Հայաստանի դեմ, որը հողի վրա ցածր ինտենսիվությամբ, սակայն վիրտուալ-լրատվական դաշտում մեծ ուժգնությամբ տեւելու է ընդհուպ մինչեւ հունիսի 20-ը։

Այս իմաստով իշխանությունների քայլերը ճիշտ են։ Հերթով։ Դիմեցին ՀԱՊԿ-ին, ապա Ռուսաստանին: Փաստացի թե’ ՀԱՊԿ-ը, ու հիմա էլ նաեւ Ռուսաստանը, մերժեցին Հայաստանին որեւէ գործուն աջակցություն տրամադրելը։ Ասինքն, հետզհետե բացվում են Արեւմուտքի աջակցության առաջարկին դրական պատասխան տալու թե՛ իրավական եւ թե՛ քաղաքական ու բարոյական հիմքերը։ Գուցե դրա համա՞ր են շտապում Պուտինն ու Ալիեւը:

Որպես հաջորդ քայլ գուցե անգամ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց անմիջապես սկսելու կարիք դեռ չլինի: Քանի որ չպետք է մոռանալ, որ ՀԱՊԿ-ում մնալով Հայաստանը կանխում է նաեւ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ մտնելու հնարավորությունը: Նույնը՝ ԵԱՏՄ: ՄԱԿ անվտանգության խորհուրդին դիմելը՝ անմիջականորեն, թե Ֆրանսիայի միջոցով, հաջորդ քայլը պետք է լինի: Հիմքեր կան մտածելու, որ Ռուսաստանը այնտեղ եւս սաբոտաժ է անելու Հայաստանին աջակցելը: Այդ ժամանակ կարելի է հանգիստ խախտել ՀԱՊԿ կանոնադրական կարգավորուըմները եւ ֆրանսիական զորք հրավիրել Հայաստան: Չեմ ասում ՆԱՏՕ-ի զորք, քանի որ Թուրքիան վետո կդնի նման որոշման դեմ: Սակայն երկկողմ պայմանավորվածությամբ Հայաստան ֆրանսիական զորք մտցնելը որեւէ մեկը չի կարող արգելել: Պարզ է, որ ֆրանսիական զորքը չի պաշտպանելու հայկական սահմանները: Սակայն այդ զորքի առկայությունը Հայաստանում թույլ կտա հայկական բանակին անցնել գործի եւ դուրս շպրտել ազերիներին սեփական տարածքից, առանց անհանգստանալու հակագրոհը հայկական տարածք տեղափոխելու թշնամու հնարավորությունից:

Մի բան է ակնհայտ: Կամ այս 3 կմ գրաված ազերի ելուզակներին Հայաստանի տարածքից դուրս բերելու ու հայ գերիներին վերադարձնելու հարցը Արեւմուտքի աջակցությամբ կլուծվի մինչեւ հունիսի 19-ը, կամ էլ Ռուսաստանը իր ենթակա 5-րդ շարասյանը իշխանության կբերի Հայաստանում եւ հայ ժողովուրդը իր սահմանների առերեւույթ վերականգնման համար կվճարի սեփական անկախությամբ եւ ապագայով: Երրորդ տարբերակը գնալով անիրատեսական է դառնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում