Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Կան այլ խաղացողներ, որոնք ուզում են ունենալ իրենց ներգրավվածությունը, հարցն այն է՝ Հայաստանը պատրա՞ստ է նրանց ընդունել

Ռեյկյավիկում տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինկենը քննարկել են միջազգային օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպման առումով ուշադրության է արժանի հանգամանքը, որ ամերիկյան կողմն իր հաղորդագրությունում նշում է նաև հայ-ադրբեջանական հակամարտության երկարատև լուծում գտնելու հեռանկարը: Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ չկա այդ թեմայի մասին հիշատակում:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝  փորձ է արվելու  խնդրի առանձին բաղադրիչներ տեղափոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ. «Բայց որքանով դա կհաջողվի՝ դեռ վաղ է խոսել, որովհետև  ակնհայտորեն դրան ընդդիմանալու են և՛ Ռուսաստանը և՛ Ադրբեջանը։Քանի որ այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում և որոնց վերաբերյալ, ըստ երևույթին, կա որոշակի համաձայնություն  և՛ Ռուսաստանում և Ադրբեջանում, իսկ ի դեմս Ռուսաստանի՝ նաև Հայաստանի համաձայնությունը, որևէ այլ խաղացողների ներգրավումը ձեռնտու չէ հիմնական որոշումներ կայացնողների համար։ Իսկ Հայաստանը, մենք ցավոք, որպես հիմնական որոշումներ կայացնողներ չենք կարող ընկալել այս ձևաչափում։ Միայն Հայաստանն է, որ կարող է լիովին շահագրգռված լինել այլ համանախագահների ներգրավմամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանի խոսքերով՝  Հայաստանի կողմից  դիվանագիտական խողովակներով որոշ ջանքեր ձեռնարկվում են.«Սակայն դրանք իհարկե բավարար չեն, որովհետև շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ու ընդհանրապես միջազգային կառույցները վստահ լինեն, որ Հայաստանն այլ գործընթացների մեջ ներգրավված չէ, որտեղ կարող են այդ շփումների բովանդակությանը հակասող նախաձեռնություններ քննարկվեն և ընդունվեն։ Մինչև Հայաստանը չկարողանա ապացուցել, որ իր քաղաքականությունը հստակ է, որ ինքը պատրաստ է որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գալ՝ շատ հետևողական ու վճռական մասնակցություն միջազգային հանրության կողմից դժվար թե կարելի է ակնկալել»։

Դիտարկմանը, որ Ֆրանսիան Հայաստանին առաջարկել է  ռազմական օգնություն, ԱՄՆ-ն հասցեական հայտարարություն արել, Իրանը նշել սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, իսկ օրերս  նաև Հնդկաստանն է Ադրբեջանին կոչ արել հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից ու զերծ մնալ սադրանքներից, Բորիս Նավասարդյանն արձագանքեց.«Դրանք ուղերձներ են կամ ակնկարկներ, որ այդ պետությունները պատրաստ են իրենց դերակատարությունն ունենալ խնդրի հետ կապված գործընթացում, սակայն բնականաբար նրանք նախաձեռնողականություն հանդես չեն բերելու, մինչև չհամոզվեն  նրա մեջ, ինչի մասին ես ասացի՝ առ այն, որ Հայաստանն ունի հստակ մոտեցումներ ու պատրաստ է ներառել լայն միջազգային հանրությանն այս գործընթացներում»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ միջազգային հանրությունը չի կարող չունենալ հետաքրքրություն, որովհետև այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում, ենթադրում է, որ կա ոչ թե մեկ-երկու, այլ բազմաթիվ  խաղացողներ, որոնք ուզում են ներգրավվածություն ունենալ ու պարտավոր են համարում ունենալ ներգրավվածություն. «Բայց բնականաբար մտածում են նաև արդյունավետության մասին։ Իսկ արդյունավետությունը կարող է լինել միայն այն դեպքում, եթե անմիջապես շահագրգռված կողմը նույնպես  պատրաստ է ընդունել իրենց որոշակի մասնակցությունը»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում