Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում վերստին անդրադարձել է Հայաստանի քաղաքական դաշտում ադրբեջանական քարոզչական պայքարի գործակալների առկայության մասին, որոնք, ըստ Փաշինյանի, այստեղ տարածում են ադրբեջանական քարոզչական դրույթներ և սպասարկում Ադրբեջանի շահը, տորպեդահարելով Հայաստանի դիվանագիտական աշխատանքը: «Ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավեկի կարևոր է լինում, քան բուն դաշտում տեղի ուենցողը, և կրկին ուզում եմ ասել, չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ, ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չի և էդ մարդիկ նախ 2020-ին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա՝ հրապարակային, բաց, էդ մարդիկ վերջերս ԱԺ-ում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանները, հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որ այն դիվանագիտական աշխատանքը, որ անում ենք, դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա խոսել է մի փաստաթղթի մասին, որն ըստ Փաշինյանի ստորագրելու է, քանի որ այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի հետ:









































