Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկն աստիճանաբար ամբողջանում է։ Հաշվի առնելով տեղի ունեցող քաղաքական դասավորումները նախընտրական ի՞նչ պայքարի ենք ականատես լինելու։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցում են երկրի թե՛ նախկին, թե՛ ներկա ղեկավարները։ Ինչի՞ արդյունք կամ հետևանք է սա։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ:












































