Ամիսներ շարունակ ասում էի, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համաձայնեցված կդիմի սադրանքների Սյունիքի ուղղությամբ: «Վերջին այս լայնածավալ, ագրեսիվ բնույթի սադրանքը, ըստ էության. հաստատեց իմ կանխատեսումը: Համոզված եմ, որ այն, ինչ կատարում է Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ, համաձայնեցված է և ղեկավարվում է Թուրքիայի կողմից»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Անդրադառնալով Թուրքիայի համար Սյունիքի կարևորությանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ Անկարան, Սյունիքի վրա հաստատելով հսկողություն, հնարավորություն է ստանում իրականացնել իր պանթոյւրքիստական ծրագրերը, բացի այդ ուղղակի հնարավորություն է ստանում իր հսկողության տակ վերցնել Ադրբեջանը, վերջինիս հարուստ պաշարները: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Ռուսաստանի դիրքորոշմանը, Սաֆրաստյանը նշեց, որ Մոսկվան այնպես չի արձագանքում, ինչպես Հայաստանում շատերը սպասում էին: «Պատճառն այն ընդհանուր քաղաքականությունն է, որ Ռուսաստանն անցկացնում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ: Ռուսաստանը այն Ռուսաստանը չէ, ինչ ցարական ժամանակաշրջանում կամ խորհրդային միության տարիներին, և ստիպված է որոշակի առումով հաշվի նստել Թուրքիայի հետ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































