Հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի առաջին եռյակը:
Ըստ այդմ, դաշինքը կգլխավորի Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Լևոն Շիրինյանն է, իսկ երրորդում փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: Դաշինք կազմելու մասին հուշագիրը ստորագրեցին երկու կուսակցությունների առաջնորդներ Արման Բաբաջանյանը և Լևոն Շիրինյանը:
Այսպիսով, այս ուժերը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» անվանմամբ:








































