Առաջին լրատվականի՚ տեսախցիկը Արագածոտնի մարզի Կոշ գյուղում արձանագրեց ավերման եզրին գտնվող մի եկեղեցի: Սակայն որքան էլ փորձեցինք եկեղեցու վրայի գրություններից պարզել, թե որ եկեղեցին է, դա մեզ չհաջողվեց: Փոխարենը մեզ այդ և հարկից գյուղերի բնակիչներից հաջողվեց պարզել, որ եկեղեցին մինչև 1994 թ. թաղված է եղել: Ու մի գեղեցիկ առավոտ մարդիկ հայտնաբերել են, որ եկեղեցի է հայտնվել:
Գյուղացիների պատմածով՝ 1994 թ. եկեղեցին մի գիշերվա մեջ բացել է Վանո Սիրադեղյանը և գանձաթափել այն:
Կոշի գյուղապետ Աշոտ Ենգիբարյանից տեղեկացանք, որ դա Սուրբ Թորոս եկեղեցին է, որը կառուցվել է 7-րդ դարում: Ժամանակին այն խոնարհված եկեղեցի է եղել և հայտնաբերվել է 90 թ., իսկ մինչ այդ պատված է եղել հողի ծածկույթով: Գյուղապետի խոսքերով՝ այսօր եկեղեցին և պատկան մարմինների ուշադրության կենտրոնում է, և գյուղապետարանի, և համայանքի անհատ բնակիչների, քանի որ նպատակ կա եկեղեցին դարձնել զբոսաշրջության կենտրոն:









































