Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հ. Թումանյանի թանգարանը լցված է Քաշաթաղի շնչով. ներկայացված են հուշարձանները պատկերող լուսանկարներ

Երևանի Հ. Թումանյանի թանգարանը շուրջ տասն օր լցված է լինելու Քաշաթաղի շնչով: Մայիսի 18-28-ը թանգարանում կանցկացվի «Հայկական Քաշաթաղ» խորագրով ցուցահանդես, նախատեսված են դասախոսություններ, հանդիպում- քննարկումներ:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց, որ բացման օրը պատահական չէ ընտրված:

«Այս տարի պիտի նշվեր Քաշաթաղի ազատգրման 29-ամյակը, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Թանգարանն իրականացնում է «7 սարի հետևում» նախագիծ, որի շրջանակում երիտասարդներին հայրենաճանաչության մղելն էր: Ծրագիրը մեծ արձագանք գտավ, շուրջ 5 հազար մասնակից ունեցանք, այդ թվում՝ Արցախից, մասնավորապես, Քաշաթաղի շրջանից: Հինգ ամիս տևած ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո ունեցանք 10 հաղթող մասնակից, որոնցից մեկը հենց Քաշաթաղի շրջանից էր: Ի սկզբանե որոշված էր ընտրել տարածք և հաղթող խմբին ուղղորդել այնտեղ՝ տեղում ծանոթանալու հուշարձաններին: Պատահաբար ընտրվել էր Քաշաթաղը: Ցավոք, զարգացումներն այնպես եղան, որ Քաշաթաղում լինելու փոխարեն, այսօր ստիպված ենք Քաշաթաղը ժամանակավոր տեղափոխել թանգարան՝ լուսանկարների տեսքով»,- ասաց Անի Եղիազարյանը:

«Մերան» թերթի գլխավոր խմբագիր, լուսանկարիչ Զոհրաբ  Ըռքոյանի խոսքով, ցուցահանդեսին ներկայացվելու են հարյուրից ավելի լուսանկարներ, որոնք պատկերում են Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանները՝ Սուրբ Վարդան եկեղեցին (17-րդ դար), Վարազգոմի վանքի երկխորան եկեղեցին (9-րդ դար), Կատոսավանքը  (9-րդ դար), Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ եռանավ բազիլիկ տաճարը (4-րդ դար) և այլն:

«Լուսանկարներով պատմում ենք խաչքարերի, տապանաքարերի, եկեղեցիների, վանքերի մասին, որոնք վկայում են հետևյալը՝ հազարամյակներ շարունակ Քաշաթաղը եղել է հայկական: Մենք պատմամշակութային մեծ ժառանգություն ենք թողել այնտեղ, որն  այսօր վտանգված է: Ադրբեջանը որոշել է այդ տարածքներում վերացնել հայկական հետքը, և դա շատ է մտահոգում: Մեր խնդիրն է անընդհատ խոսել ու բարձրացնել այս հարցը»,- ասաց Զոհրաբ  Ըռքոյանը:

Բանախոսներն ընդգծեցին, որ նպատակ ունեն լայն հանրությանը ներկայացնել այս լուսանկարները, ուղեկցվող պատմությունը: Առաջիկայում նախատեսում են հրատարակել Քաշաթաղի պատմամշակութային արժեքները հավերժացրած լուսանկարների երկլեզու պատկերագիրք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում