«Առաջին լրատվական»-ը հարցում է անցկացրել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, պարզելու, թե ինչ ակնկալիք ունեն սյունեցիները սահմանային այս լարված իրավիճակի հետ կապված:
Քաղաքացիներից մեկը նշեց․ «Անհանգիստ ենք, բայց ուր գնանք, էսա մեր հայրենիքը»,-հավելելով, որ լավատես է:
Սյունեցիները հույսը չեն կորցնում, վստահ են՝ թշնամին հետ է քաշվելու․ «Մենք մեր Սյունիքը չենք լքի, թուրքը պետքա գնա»:
Սյունիքում խուճապային տրամադրություններ չկան: