Friday, 26 04 2024
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Պետությունը պետք է բանակցի. Հայկական կոնյակի նոր ապրանքանիշը ճանաչելի դարձնելու համար տասնամյակներ են պետք

Հայաստանն ու Եվրոպական Միությունն առաջիկայում նախատեսում են ֆինանսավորման նոր համաձայնագիր ստորագրել, որով ԵՄ–ն Հայաստանին 3 մլն եվրո գումար կտրամադրի։ Այդ գումարով Հայաստանը պետք է կազմակերպի հայկական կոնյակի համար «կոնյակ» անվանման կիրառության դադարեցումը, մշակի հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդի ու խթանի դրա կիրառությունն ու տարածումը, ինչպես նաև կազմակերպի հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։

Դրա համար Հայաստանն ու Եվրոպական Միությունը կստորագրեն համապատասխան համաձայնագիր։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրը համաձայնություն տվեց համաձայնագրի ստորագրմանը և ֆինանսների նախարարի պաշտոնակատարին պատվիրակեց կազմակերպել դրա նախապատրաստումը։
Հիշեցնենք` «կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից։

Այսինքն եթե հիմա Հայաստանը  շամպայն և կոնյակ անուններով համապատասխան ապրանքները կարողանում է իրացնել ներքին եւ ԵԱՏՄ շուկաներում, ապա Հայաստանին տրված ժամկետի ավարտից հետո այդ իրավունքը Հայաստան չի ունենալու։ Արտադրանքը կարող է իրացվել բացառապես նոր ապրանքանիշերով, նոր անվանումով։

Նշենք, որ խնդիրն այն է, որ Կոնյակը եւ Շամպայնը ֆրանսիական աշխարհագրական տարածքներ են եւ գրանցված ապրանքանիշեր, համարվում են մտավոր սեփականություն և ըստ այդմ պաշտպանվում են Եվրոպայի կողմից։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա քաղաքակիրթ աշխարհի ճանապարհն է, պայմանները, որոնց մասին Հայաստանը գիտեր վաղուց, բայց մերժել է միշտ։ Մինչդեռ որքան շուտ աշխատեր նոր բրենդ, անվանում ունենալու ուղղությամբ, այդքան քիչ ժամանակ կկորցներ .«Այս գործընթացի մեկնարկը տրվել է մոտ 15 տարի առաջ։ Մենք պետք է շատ շուտ գնայինք նոր ապրանքանիշ ունենալու ուղղությամբ, երբ որ պարզ էր արդեն այլընտրանք չկա։ Եթե մենք ուզում ենք դուրս գալ Հայաստանից դուրս Եվրամիություն, ապա պարտավոր ենք հետևել կարգուկանոնին։ Այս կանոնակարգը մտել է սկսած 1905 թվանից։ Այդ ժամանակ Ֆրանսիան մի քանի անգամ դիմել էր ցարական Ռուսաստանին, որը կոնյակ էր արտադրում Երևանում, Թիֆլիսում և այլ քաղաքներում, որպեսզի կոնյակ անունը չօգտագործվի: Հետո նույն խնդրանքով Ֆրանսիան դիմեց սովետական միությանը, որ կոնյակ բառը չօգտագործեն։ Այնպես որ, մենք կորցրել ենք բավական երկրար ժամանակ, որ կարող էինք այդ բրենդը ունենալ։ Ցավոք դա չարեցինք նաև 1991 թվականից հետո։ Բայց հիմա դա կանեն ստիպված»,-ասաց Հարությունյանը։

Հարությունյանը հիշեցրեց, որ հայկական կոնյակը սկսած 1959 թվականից արտահանել ենք «Արարատ» անունով։ Հետո երբ «Արարատ» բրենդը հանձնվել է «Պեռնոռիկար» ընկերությանը, դրանից հետո հայկական կոնյակը արտահանվել է «Արմենիան բրենդի» անվանումով: Շատ կարճ ժամանակ հայկական կոնյակը դուրս ատահանվել է «Նոյան» անվանունով, բայց դա շատ կարճ շրջան է տևել։ Այսինքն հիմա Հայաստանը կոնյակ բառը օգտագործում է միայն ռուսական շուկայում, մնացած տեղերում սահմանափակումները գործում են։

Ավագ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ այս ռեբրեդինգը, նոր ապրանքանիշ ունենալու, ստեղծելու աշխատանքները կազդե՞ն հայկական կոնյակի վաճառքի, շուկայում իր տեղը գտնելու վրա։ Մեր զրուցակցի խոսքով՝ դա անխուսափելի է։ Նոր ապրանքանիշի ճանաչման, կայացման համար տասնյակ տարիներ են պետք։ Բայց կա ավելի հեշտ ճանապարհ՝ բանակցել «Պեռնոռիկար»-ի հետ  արտահանվող կոնյակի համար «Արարատ» բրենդը օգտագործելու համար.«Պետությունը պետք է հաշվարկի առաջիկա 30 տարվա մեջ մեր հնարավոր կորուստները, դա համադրի այն թվի հետ, որը Պեռնոռիկարը կասի, ինչ որ մի տեղ գնալ զիջումների, ինչ որ մի բան համարել ազգային գերակա շահ, ինչ որ մի տեղ փոխհատուցել Պեռնոռիկարին այլ բանով։ Ամեն դեպքում պետք է գնալ ընկերության հետ բանակցությունների և վերադարձնել «Արարատ» բրենդը, քանի որ դրանից լավ անվանում չկա։ Եվ հետո «Արարատ»-ի օգտագործմամբ համ պատմական արդարությունը կվերականգնվի, համ նոր բրենդի ճանաչելիության վրա տարիներ, ժամանակ, լրացուցիչ միջոցներ չեն ծախսվի։ Սա է իմ կարծիքը։ Հակառակ պարագայում հիմա մրցույթ կհայտարարվի, կունենանք մի նոր անուն, որը ես համոզված եմ ինչ որ մեկի սեփականությունը կլինի, հետո ինչ որ մեկի հետ կսկսենք բանակցել, կլինեն ստվերային բանակցություններ։ Իսկ այս ամենից խուսափելու համար հարկավոր է գնալ «Պեռնոռիկար»-ի հետ բաց բանակցությունների ու վերցնել «Արարատ» բրենդը»,-եզրափակեց Ավագ Հարությունյանը։

Ի դեպ, նույն համաձայնագրով նախատեսվում Է հրաժարվել նաև «շամպայն» անվանումից։ Այս անվանումներից հրաժարվելու ու նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչև 2043 թ-ը։ Հարությունյանն ասաց, որ շամպայնի մասով խնդիրը հեշտ է, դա շատ քիչ է օգտագործվում՝ մեկ-երկու արտադրողի կողմից ու այդ հարցը հեշտ լուծելի է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում