Ըստ Reuters գործակալության ` Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է օգտագործել իշխող Հնդկական Ազգային Կոնգրեսի կոռումպացվածության դեմ բողոքող ընդդիմադիրների ելույթները ցրելու համար: Բռնության դրսևորումներ են եղել նաև խորհրդարանի ներսում:
Վերջին մի քանի ամսվա ընթացքում գործող կառավարության գործունեությանը վերաբերող բազմաթիվ աղմկալի բացահայտումներ են տեղի ունեցել՝ կապված, մասնավորապես, 2010 թ. Բրիտանական Համագործակցության խաղերի ծախսերի և պատվերների բաշխման հետ:
Այս պահին, ոստիկանության տվյալներով, 25 հոգի վնասվածքներ են ստացել: Ընդդիմադիր «Բհարաթթա Ջանաթա Փարթի» կուսակցության երիտթևը կոչ է արել բողոքն արտահայտել միայն խաղաղ կերպով:








































