Գազայի հատվածին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 174-ի, զոհերից 47-ը երեխաներ են, հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը:
«Զոհվել է 174 մարդ, այդ թվում՝ 47 երեխա և 29 կին, վիրավորվել է 1 200 մարդ», – ասված է հայտարարության մեջ:
Բժիշկներն ակնկալում են, որ զոհերի ու տուժածների թիվը կաճի, քանի որ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության ջոկատները շարունակում են Գազայի շենքերի փլատակների տակ իրականացվող որոնողական աշխատանքները: