Բրիտանական British Airways ավիաընկերությունն աշխարհում առաջինն է, որը կգործածի Canary Global- ի 25 վայրկյան տևողությամբ Pelican կորոնավիրուսային թեստը՝ իր աշխատակիցներին ստուգելու համար: Այս մասին հայտնում է Sky News-ը: Հաջողության դեպքում այս մեթոդը կարող է կիրառվել նաև ուղևորների պարագայում։
Հաղորդագրությունների համաձայն՝ նոր թեստի համար հետազոտման նյութ է ծառայելու թուքը։ Թեստը կարող է հայտնաբերել վարակի տարբեր շտամներ, ինչպես նաև հայտնաբերել հակամարմինների առկայությունը։
Նշվում է, որ Pelican- ը 98% դեպքերում ճիշտ է հայտնաբերում COVID-19 վարակը, իսկ վարակի բացակայության որոշման ճշգրտությունը կազմում է 100%:
Pelican-ի ներդրումը, որն արդեն հաստատվել է Եվրոպայում և Բրիտանիայում, փորձարկվում է նաև ԱՄՆ-ում․ այն շրջադարձային կետ կլինի համաճարակի հաղթահարման գործում:









































