«Օռբելի» կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
– Լարվածությունը դեռ պահպանվում է, հայկական կողմը հրապարակային արձանագրել է իր սուվերեն տարածքի փաստացի օկուպացիան և իր հնարավոր քայլերի լեգիտիմությունը։ Կա հաղորդագրություն մեր ուժերի կուտակման մասին։
– Ռուսական կողմի ներգրավմամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղիղ բանակցությունները ադրբեջանական կողմի հետ դեռ արդյունք չեն տվել։ Գործընթացը շարունակվում է։
– Այժմ կիրառվում են դիվանագիտական մյուս գործիքները. ՀԱՊԿ-ին պաշտոնապես տեղեկացվեց իրավիճակի մասին (սա գործնական քայլ դեռ չի նախատեսվում)։
– Հաջորդ հնարավոր քայլը (միգուցե անգամ այսօր) կլինի պաշտոնական դիմումը ՀԱՊԿ-ին, ինչն արդեն կոնկրետ քայլեր է ենթադրում։
-Հնարավոր ռազմական սցենարը ևս չպետք է բացառել, սակայն տվյալ տարբերակի դեպքում ռիսկերը և խաղադրույքները շատ մեծ են։