Իսրայելի բանակն արդեն տարբեր տեսակի նախապատրաստություններ է տանում Գազայի հատվածում ցամաքային գործողությունների համար, բայց դեռ դրա իրականացման հրաման չի եղել, տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը:
««Գազայի» դիվիզիայում զորքերը գտնվում են նախապատրաստության տարբեր փուլերում, բայց դեռ նման գործողության իրականացման հրաման չկա: Բայց զինվորական նախապատրաստություններ, իրոք, անցկացվում են»,-ասել է Կոնրիկուսը՝ պատասխանելով ցամաքային գործողությունների հավանականության մասին լրագրողների հարցին:










































