Friday, 03 05 2024
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը

ՀՀ նախագահն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» նորարարական կենտրոն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Սկոլկովո» նորարարական կենտրոնը Ռուսաստանի ամենախոշոր նորարարական էկոհամակարգն է, որտեղ գործում են ավելի քան երեք հազար տեխնոլոգիական ընկերություններ, ստարտափներ, խոշոր ռուսական ու օտարերկրյա գործընկեր ընկերությունների հետազոտական խմբեր։

«Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը Հայաստանի նախագահին է ներկայացրել «Սկոլկովո»-ում իրականացվող նախագծերն ու նորարարական կենտրոնի ընդլայնմանն ուղղված առաջիկա ծրագրերը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է տեխնոպարկում գործող մի շարք ընկերությունների լաբորատորիաներում, որոնք մասնագիտացած են նորագույն տեխնոլոգիաների, առողջապահական ոլորտի թվայնացման, օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման, մոլեկուլյար և գենետիկ փորձաքննությունների, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում, ինչպես նաև այցելել ավիատիեզերական առաջատար Boeing, արտադրական ավտոմատիզացմամբ զբաղվող Faruc ընկերությունների գրասենյակներ։ Հանրապետության նախագահը հանդիպել է տեխնոպարկի տարածքում գործող մի շարք ստարտափների ներկայացուցիչների հետ: Վերջիններս հայտնել են, որ հետաքրքրված են իրենց արտադրանքն արտահանել հայաստանյան շուկա և գործունեություն ծավալել Հայաստանում։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև տեխնոպարկի գիտական միջուկը համարվող Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտ, որը զբաղվում է տեխնոլոգիական նորարարությունների մշակմամբ ու զարգացմամբ։ Ռեկտոր Ալեքսանդր Կուլեշովը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ինստիտուտի ենթակառուցվածքային հնարավորությունները, կրթական ու նորարարական նախագծերը։ «Շատ ուրախ կլինենք կապեր հաստատել Հայաստանի, հայկական գիտական հանրության հետ»,- նշել է Կուլեշովը։ Շրջայցի ընթացքում նախագահը հանդիպել է ինստիտուտում աշխատող մի խումբ գիտնականների հետ, որոնք ներկայացրել են են արհեստական բանականության ու հեռահաղորդակցության ոլորտում իրենց մշակումները։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի գիտական ու կրթական միջավայրը ժառանգել է խորհրդային տարիների լավագույն ավանդույթները։

«Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, ինչպես նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի, բնական գիտությունների լավ դպրոց։ Մեծ հետաքրքրություններ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ։ Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանանք Սկոլկովոյի գիտատեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ ծրագիր իրականացնել»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ մասնավորապես ներկայացնելով նախագահական ATOM նախաձեռնությունը, որի նպատակը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության մշակումն ու զարգացումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում