Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ակնաշենի պեղումների արդյունքները կամփոփվեն մենագրությամբ. Կառնուտում աշխատանքները կվերսկսվեն

Տասնհինգ տարի Ակնաշենի նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիում իրականացված պեղումների արդյունքներն ամփոփվելու են մենագրության մեջ, որը հավանաբար լույս կտեսնի 2021 թվականին, իսկ Շիրակի մարզի Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտում ամռանը կվերսկսվի պեղումների գործընթացը:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Ակնաշենի և Կառնուտի պեղումների արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանը:

«Ակնաշենում առաջիկայում պեղումներ չեն լինելու, քանի որ ամփոփում ենք արված աշխատանքը՝ 15 տարվա արդյունքները: Պետք է ինչ-որ փուլում կանգ առնել և հասկանալ, թե ինչ տվյալներ ենք ստացել այս տարիների ընթացքում և ինչ ենք անելու հետագայում»,-նշեց հնագետն ու հավելեց, որ Ակնաշենում պեղումներ իրականացնելիս շեշտը չեն դնում գտածոների վրա, այլ ուշադրություն են դարձնում օրինաչափություններին, պատմական ընթացքին, տեխնոլոգիաների զարգացմանը, հուշարձանին և այն մշակույթին, որը բնութագրում է հուշարձանը:

Նրա խոսքով՝ Ակնաշենի հուշարձանն ու մշակույթն ընդհանրապես Հայաստանի խեցեգործության, բնակարանաշինության և մետաղագործության լավագույն օրինակներն են:

Անդրադառնալով Կառնուտի պեղումներին՝ Բադալյանն ընդգծեց, որ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին են այնտեղ աշխատում: Կառնուտում գործ ունեն Կուր-Արաքսյան մշակույթի հետ, որը տարածված էր մ.թ.ա. չորրորդ և երրորդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում և նույնիսկ լեռնաշխարհի սահմաններից դուրս: Արշավախումբը պեղումների ընթացքում Կառնուտում բավականին մեծ տարածք է բացել, որտեղ ֆիքսել են հուշարձանի հատակագիծը, ճարտարապետությունը, բնակչության ապրելակերպի մասին մանրամասներ:

Կառնուտի պեղումներն իրականացվում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ֆինանսավորմամբ և ինստիտուտի աշխատակիցների ջանքերով, բայց առանձին դեպքերում, երբ հատուկ ուսումնասիրությունների անհրաժեշտություն է առաջանում, համագործակցում են եվրոպացի և ամերիկացի մասնագետների հետ:

ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշենի նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիում պեղումներ են իրականացվել դեռևս 2004 թվականից: Այն Կովկասի ամենալայն ուսումնասիրված հուշարձանն է՝ Քասախ գետի ստորին հատվածում` Վերին Խաթունարխ վայրում: Պեղումներն իրականացվել են հայ-ֆրանսիական համագործակցությամբ: Համալիր ուսումնասիրությունների մասին մի քանի հրատարակություն կա:

Շիրակի մարզի Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտում պեղումներ են իրականացվել դեռ 1981 թվականին, հետո պեղումներն այնտեղ դադարեցվել են: Գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների արդյունքում հուշարձանը վնասվել էր: Հուշարձանի տարածքում մեծ ծավալի աշխատանքների արդյունքում հայտնաբերված բնակատեղին սկզբունքորեն փոխում է պատկերցումները հուշարձանի չափերի, ժամանակագրության մասին: Համեմատաբար փոքր, շարքային բնակատեղու փոխարեն հնագետներն արդեն գործ ունեն 7-8 հա տարածքի հետ: Հայաստանում համեմատաբար քիչ են այն հուշարձանները, որտեղ հավասարաչափ ուսումնասիրված են թե՛ բնակատեղին, թե՛ դամբարանադաշտը: Արշավախումբը սովորաբար շեշտը դնում է կա՛մ մեկի, կա՛մ մյուսի վրա, իսկ Կառնուտում համալիր ուսումնասիրություն կատարելու հնարավորություն ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում