Չինաստանը, Նորվեգիան և Թունիսն առաջարկել են ուրբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ հանդիպում անցկացնել՝ Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության էսկալացիայի հետ կապված։ Այս մասին հայտնում է France Press-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Հաղորդվում է, որ ենթադրյալ բաց հանդիպումը տեղի կունենա իսրայելական և պաղեստինյան կողմերի մասնակցությամբ։
Գործակալության հաղորդմամբ՝ այս շաբաթ ՄԱԿ ԱԽ-ն արդեն 2 փակ հանդիպում է անցկացրել վիրտուալ ձևաչափում՝ նվիրված այդ հարցին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի աղբյուրները РИА Новости-ին հայտնել էին, որ ԱՄՆ-ն արգելափակում է իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարության ընդունումը։










































