Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իշխանասարը մերկացրեց նախընտրական պայքարը

Իշխանասարի ուղղությամբ մարտերի մասին մայիսի 12-ի ապատեղեկատվական արշավը հերթական անգամ վկայեց, որ խորհրդարանի արտահերթ ընտրության շրջանակում Հայաստանում իշխանության ձևավորման իրավունքի համար պայքարը լինելու է շատ թեժ և առանց միջոցների խտրության: Իհարկե այդ առումով, հետևելով հայաստանյան հետպատերազմյան ներքաղաքական կյանքին, հազիվ թե որևէ իրապաշտ քաղաքացու մոտ առաջացած լիներ պատրանք, թե նախընտրական շրջանում գերակայելու է բովանդակային, գաղափարական մրցակցությունն ու քաղաքական հանդուրժողության մշակույթը: Ավելին, այսօր խնդիրն այն է, թե արդյո՞ք գոնե ընտրությունից հետո Հայաստանը շատ, թե քիչ կմտնի կայուն և կանխատեսելի մրցակցության ու քաղաքական պայքարի փուլ: Գաղափարականի և բովանդակայինի գերակայության հարցում թերևս պատրանք չկա նաև հետընտրական շրջափուլի առնչությամբ, գոնե տեսանելի ապագայի կտրվածքով:

Անզեն աչքով տեսանելի է, որ կառավարող նախկին համակարգը նախընտրական այս փուլում խաղադրույք է կատարել ոչ այնքան սեփական վստահության աճի, համակիրների կամ քվեարկող քաղաքացիների շրջանակը ընդլայնելու, որքան գործող իշխանության հանդեպ անվստահություն և ապատիա խորացնելու վրա: Հաշվարկը բավականին պարզ է: Նախկին կառավարող համակարգը լինելով բավականին ռացիոնալ և պրագմատիկ, չունի իր հանրային վստահելիության աստիճանի հետ կապված որևէ պատրանք: Այդ համակարգը փորձելու է պարզապես առավելագույնս մոբիլիզացնել իր տնօրինման, իր սխեմաների ներքո գտնվող ընտրազանգվածը, քաղելով այսպես ասած առավելագույնը: Իհարկե այդ հարցում ակնառու է ներքին մրցակցության հանգամանքը, հաշվի առնելով այն, որ այստեղ կա նույն շրջանակի համար պայքարող նվազագույնը երեք բևեռ՝ երկրորդ նախագահ Քոչարյան, երրորդ նախագահ Սարգսյան, և ԲՀԿ նախագահ Ծառուկյան: Միևնույն ժամանակ, հենց այդ այսպես ասած ներքին մրցակցությունը կամ միջհամակարգային մրցակցությունն է նաև խթան, որպեսզի զուգահեռ ռեսուրսային համախմբում իրականացվի գործող իշխանության վստահության աստիճանն առավելագույնս նվազեցնելու, և այդ հիմքով, տեսակարար կշռով սեփական արդյունքը բարձրացնելու ուղղությամբ:

Գործող իշխանությունն արձանագրելով այդ բավականին նկատելի և շոշափելի մարտավարությունը, դրան հակադրում է նախկին կառավարող համակարգի վերադարձի սպառնալիքի տեղեկատվա-քարոզչական գեներացիան՝ իհարկե բոլորովին ոչ անհիմն, հատկապես հաշվի առնելով այդ համակարգի հետհեղափոխական վարքագիծը, և փորձում այդ սպառնալիքի գեներացման ֆոնին ստանալ հակառակը՝ առավելագույն կոնսոլիդացիա իր շուրջ, որպես վերադարձը կանխարգելելու ունակ միակ ուժ: Այդպիսով, տեղի է ունենում ընտրական գործընթացի բեվեռացումը անցյալի և ներկայիս միջև, ըստ էության կամա, թե ակամա մարգինալացնելով քաղաքականության բովանդակության և գաղափարականության խնդիրը: Ավելի շուտ, մնում է միայն մեկ բովանդակություն, ինչպես գրեթե միշտ, կամա, թե ակամա պայքար Հայաստանում Ռուսաստանի դիրքերի ամրության համար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում