
Հնարավոր հրթիռային հարձակումների մասին նախազգուշացնող տագնապի ազդանշաններ են լսվում Իսրայելի հարավային մի շարք քաղաքներում, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը:
Տեական ժամանակով ժամը 3-ից սկսած՝ ազդանշաններն բազմիցս հնչել են Աշդոդում, Աշկելոնում, Բեեր Շեվայումր, հաղորդում է մամուլի ծառայությունը:
Երկուշաբթի երեկոյան Իսրայելի սահմանում և Գազայի Պաղեստինյան հատվածում կտրուկ փոխվել է իրավիճակը: Պաղեստինյան խմբավորումները Իսրայելի ուղղությամբ բաց են թողել ավելի քան 1000 հրթիռ: 860 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, որը հատել է սահմանը, և ևս 200 հրթիռ չի հատել բաժանարար ցանկապատը և պայթել է սահմանին:
Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը ոչնչացրել է 200-ը: Հրթիռային հարձակումների հետևանքով հինգ իսրայելցի է սպանվել, ավելի քան 200-ը վիրավորվել են: