Հայ հիմնադիրներ ունեցող ամերիկյան ServiceTitan-ի համար համավարակի մարտահրավերները հնարավորություն են դարձել: ճգնաժամային տարում կարողացել են ներգրավել կես միլիարդ դոլար ներդրում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:
Միացյալ նահանգներում ու Կանադայում կենցաղային սպասարկման ծառայություններ մատուցող ընկերություններին ծրագրային լուծումներ են առաջարկում նաև Հայաստանում բացված մասնաճյուղի մասնագետները. 2021 թվականն սկսել են 150 հոգանոց թիմով: Մինչև տարեվերջ նախատեսում են տեխնոընտանիքն ընդլայնել ևս 50-ով: