Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երուսաղեմում լարվածությունը շարունակվում է․ դեպքերը հայկական թաղամասից հեռու են. Հայր Կորյուն

Նախօրեին պաղեստինյան Համաս խմբավորումը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որի հետևանքով կան վիրավորներ: Հրթիռներից մեկն ընկել է բնակելի թաղամասի վրա: 6 վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, մնացած 4-ը մի ընտանիքից են, այդ թվում երկու երեխաներ: Նշենք, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև լարվածությունը կրկին սրվել է Արևելյան Երուսաղեմում հրեաների ավանդական երթի պատճառով, որն անցնում է պաղեստիցիների թաղամասերով։ Երուսաղեմում ոստիկանությունն ուժ է կիրառել պաղեստինցիների նկատմամբ, որի հետևանքով վնասվածքներ են ստացել հարյուրավոր մարդիկ։

Ի պատասխան Երուսաղեմի հրթիռակոծության, Իսրայելի օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը, որի հետևանքով 22 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ:

Այս զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ:

«Այս պահի դրությամբ իրավիճակը խաղաղ է, բախումներ չկան, բայց երեկ բավականին բախումներ կային թե Շեյխ Ջարահ մզկիթի շուրջը, թե շրջապատում: Նախօրեին նշվում էր Երուսաղեմի օրը, 1967 թվականից հետո հին քաղաքի, Արևելյան Երուսաղեմի գրավումից հետո հրեաները նշում են Երուսաղեմի օրը և լարվածությունը հիմնականում դրա հետ է կապված, թեև դրան նախորդել էր դեպք, որը այդ լարվածությունը ստեղծել էր, դա թաղամասերից մեկում արաբ ընտանիքներին իրենց բնակարաններից տեղահանելու գործողությունն էր: Այդ ամենը նպաստեց, որ երեկ այդ բախումները տեղի ունենան:

Երեկ երեկոյան ժամը 6-ին հրթիռներով հարձակում տեղի ունեցավ Երուսաղեմի և  շրջակա արվարձանների վրա Գազայի հատվածից, որին ի պատասխան օդային հարվածներ տեղի ունեցան Իսրայելի օդուժի կողմից: Այս պահին Երուսաղեմում խաղաղ է, կրակոցներ ու բախումներ չկան»,-ասաց Հայր Կորյունը:

Նա հավելեց, որ վիրավորներ կան թե Երուսաղեմի արվարձաններում, թե Աշկելենում, բայց ավելի շատ տուժածներ ու վիրավորներ կան Գազայի հատվածում, որտեղ 20-ից ավելի զոհեր կան և այդ թիվը դեռ վերջնական չի:

«Լարվածությունն այս պահի դրությամբ մի փոքր մեղմվել է, բայց չենք կարող կանխատեսել, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ: Լարվածություն դեռ կա, մահմեդականները դեռ Ռամադան ամսվա մեջ են, նրանք իրենց աղոթքները պետք է անեն մզկիթում ու չենք կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեն:

Վախի կամ խուճապի մթնոլորտ չեմ կարող ասել, որ կա, բայց երեկվա հրթիռների հարվածներից հետո բնակչությանը հրահանգ տրվեց, որ բոլորը մտնեն ռմբապաստարաններ: Բավական երկար տարիներ այսպիսի հրահանգ չէր տրվել: Այդ հրթիռների ձայները չեմ ասի խուճապ, բայց մարդկանց ստիպեց, որ ավելի զգույշ լինեն, ուշադիր լինեն:

Նույնիսկ Կնեսետի աշխատանքները դադարեցվեցին և Կնեսետի անդամներին տարհանեցին շենքից: Անմիջապես զգուշության միջոցառումներ ձեռնարկվեցին»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այս ամենից տուժել է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը,Հայր Կորյունն արձագանքեց. «Մեր թաղից այդ դեպքերը հեռու են և մեզ հետ որևէ կապ չունեն, թեև երեկվա Երուսաղեմի օրվա հետ կապված տոնակատարությունների ու երթերի մեծ մասը տեղի էր ունենում հայկական թաղամասում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում