Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես դիմել է Սիրիայի իշխանություններին և պահանջել դադարեցնել բռնություններն ու սկսել ռեֆորմներ իրականացնել: Նշվել է նաև, որ Սիրիայի ներքին հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության:
Միաժամանակ պարզ է դարձել, որ Թուրքիան պատրաստ է Սիրիային վերջնագիր ներկայացնել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր համբերությունը սպառվում է:
Հիշեցնենք, որ մինչև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այսօրվա այցը Դամասկոս, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Քուվեյթը հետ էին կանչել իրենց դեսպաններին Սիրիայից:











































