Լոնդոնյան անկարգություններում առաջին զոհի մասին տեղեկություններ են հայտնվել: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ինֆորմացիոն ծառայությունները հայտնում են, որ անկարգությունների հետևանքով սպանվել է 26-ամյա մի երիտասարդ: Մանրամասները դեռ ճշտվում են:
Ինչպես նշել էինք նախկինում, վարչապետ Դևիդ Քեմերոնը հետ էր կանչել պառլամենտը ամառային արձակուրդից՝ հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը:
Հիշեցնենք, որ Լոնդոնում սկսված անկարգություններն այս գիշեր տարածվել են երկրի այլ քաղաքներում՝ Բիրմինգեմում, Լիվերպուլում, Մանչեսթերում, Բրիստոլում:






































