Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն փաթեթը, որն ընդունվեց անցած շաբաթ, չի ենթադրում որևէ փոփոխություն հունիսի 20-ի համար։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ վտանգի տակ էր դրվելու հունիսի 20-ի ընտրությունները, եթե փորձեին ընդունել մեծ փաթեթը, և նախագահը չստորագրեր։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ անդրադարձավ երեկ ձևավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» «Հայաստան» դաշինքին․ «Ես չգիտեմ՝ ինչքանով է Սահմանադրությանը համահունչ որպես նախընտրական դաշինքի նպատակ ներկայացնել ոչ թե որպես ընտրություններում հաղթանակ տանելը, այլ օրիական ընտրված իշխանություններին հեռացնելը»։








































