Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Մեծ Հաղթանակը Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր ժառանգության փառավոր էջերից մեկն է. ՌԴ դեսպանի ուղերձը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ուղերձ է հղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ՝ նշելով, որ Մեծ Հաղթանակը Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության, ընդհանուր ժառանգության փառավոր էջերից մեկն է, որի կարևորագույն տարրերից են Ռուսաստանի և Հայաստանի միջև իրական եղբայրական հարաբերություններն այսօր, մշակույթների փոխկապակցվածությունը, հոգևոր ընդհանրությունը, հավատարմությունը մնայուն արժեքներին:

ՌԴ դեսպանի ուղերձում ասված է․

«Հարգելի ընկերներ:

Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ ամյակը։

Ամեն անգամ, երբ երկրները և ժողովուրդները դժվարին ժամանակներ են ապրում, նրանք նայում են դեպի իրենց անցյալը, փնտրում են այնտեղ այն հենարանը, այն աղբյուրը, որը կարող է բարձրացնել ոգին, ամրացնել բարոյական ուժերը։ Հայրենասիրությունը, հայրենիքի հանդեպ սերը եղել են, կան ու կլինեն ցանկացած երկրի անվտանգության ու զարգացման ապահովման որոշիչ գործոն:

Ռուսաստանցիների և հայերի, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների համար, որն իր վրա է վերցրել սարսափելի պատերազմի ծանրությունը, Հաղթանակի օրը հատուկ տոն է, շատ առումներով խորապես անձնական, քանի որ մեր երկրներում, թերևս, չկան ընտանիքներ, որոնց չի անդրադարձել պատերազմը: Դա պարզապես պատմական ամսաթիվ չէ, դա հիշողություն է մեր պապերի ու նախապապերի հերոսության ու արիության մասին, հիշեցում անչափ բարձր գնի մասին, որը մեր ժողովուրդները վճարել են խաղաղության համար։ Մենք ոչ միայն սգում ենք զոհվածների համար, այլև հպարտանում ենք նրանցով, ովքեր գլուխ չեն խոնարհել չարիքի առջև և նվաճել են կյանքի և արժանապատվության իրավունքը՝ ոչ միայն իրենց համար:

Մեծ Հաղթանակը մեր ընդհանուր պատմության, մեր ընդհանուր ժառանգության փառավոր էջերից մեկն է, որի կարևորագույն տարրերից են Ռուսաստանի և Հայաստանի միջև իրական եղբայրական հարաբերություններն այսօր, մեր մշակույթների փոխկապակցվածությունը, հոգևոր ընդհանրությունը, հավատարմությունը մնայուն արժեքներին: Մեր երկրներում խնամքով են վերաբերվում պատերազմի հիշատակին, մեծ նշանակություն տալիս դրա մասին պատմական ճշմարտության պահպանմանը: Ցավոք, դրա համար հիմա ստիպված ենք պայքարել, դիմակայել պատմության կեղծման, նացիզմի հերոսացման, ֆաշիստների կողմից մարդկության դեմ կատարած հանցագործությունների ժխտման փորձերին`ազատարարների դերի նսեմացմանը:

Հաղթանակի օրը լուսավոր, ուրախ և միևնույն ժամանակ տխուր տոն է: Տոն` արցունքներն աչքերին, ինչպես հայտնի երգում է ասված: Այս օրը երկրագնդի բոլոր ազնիվ մարդիկ գլուխ են խոնարհում ի նշան հիշատակի և երախտագիտության նրանց, ովքեր իրենց կյանքով, իրենց մարտական սխրանքով և ծանր աշխատանքով ապահովեցին Մեծ հաղթանակը: Այս տարի մենք նշում ենք ևս մեկ հոբելյան, ողբերգական` Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի նենգ հարձակման 80-ամյակը:

Հաղթանակի օրը, ինչպես միշտ, հատուկ շնորհավորանքներ և երախտիքի խոսքեր են ուղղված մեր թանկագին վետերաններին: Դուք մեզ համար կենդանի հիշողություն եք` արժանի ընդօրինակման: Խորին խոնարհում, քաջ առողջություն և հոգու տոկունություն ձեզ, իսկ մեզ բոլորիս` խաղաղություն, համաձայնություն և բարեկեցություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում