Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան

Ապրիլյան քառօրա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը օրերս ԱԺ փակ նիստում ներկայացրել է իր զեկույցը, որը հանրության համար գաղտնազերծման ենթակա չէ, քանի որ պարունակում է պետական գաղտնիք: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ դիտարկելու են զեկույցի այսպես ասած բաց հատվածներ անջատելու հնարավորությունը, որոնք կներկայացվեն հանրությանը: Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դեռևս 2019-ի մայիսին, երբ Ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին:

Նիկոլ Փաշինյանը ունեցավ դատարանները շրջափակելու և հեղափոխության այսպես ասած երկրորդ փուլ սկսելու մասին հայտնի ելույթը, որի մի մասում էլ անդրադարձավ դավադիր պատերազմի սպառնալիքին և հայտարարեց ապրիլյան քառօրյան քննող հանձնաժողովի անհրաժեշտության մասին: Դեռևս այն ժամանակ առիթ եմ ունեցել գնահատելու և դիտարկելու, որ այդ քայլերը թելադրված լինելով ներքին առիթներով, այդուհանդերձ միտված են արտաքին խնդիրների և ռիսկերի, մարտահրավերների, որ կան արցախյան հարցի շրջանակում, մասնավորապես դրանում հնարավոր ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունների կամ քննարկումների: Ի վերջո, ակնառու է, որ ապրիլյան քառօրյան հենց այդ գործընթացի այսպես ասած առաջին շրջափուլի հետևանք էր, գագաթնակետ, և խոսելով այդ մասին ու հայտարարելով հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մասին, Հայաստանի համեմատաբար նոր իշխանության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը 2019-ի մայիսին փորձում էր կանխարգելել նույն տրամաբանությամբ գործընթացի երկրորդ շրջափուլի ծավալում, որի առաջին ազդակները նշմարվել էին դեռևս անմիջապես ապրիլյանից հետո: Այդուհանդերձ, կանխարգելիչ այդ նպատակը չաշխատեց, կամ աշխատեց շատ կարճ, քանի որ ապրիլյան քառօրյայի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքի և զեկույցի հրապարակումը, որ պետք է տեղի ունենար կամ սպասվում էր 2020-ի աշնանը, տեղի չունեցավ Արցախի ու փաստացի Հայաստանի դեմ բռնկված թուրք-ահաբեկչական պատերազմի հետևանքով: Դրանից սակայն ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրումը ոչ միայն չի իմաստազրկվել, այլ թերևս դարձել է առավել արդիական: Իհարկե, դժբախտաբար այլևս արդիական է նաև նոր ու ավելի ծանր, ավելի ողբերգական պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խնդիրը և աննհրաժեշտությունը: Ամբողջ հարցն այն է, որ պատերազմները ինքնին դրվագներ չեն, որոնցով ընդմիջվում են քաղաքական գործընթացները կամ քաղաքական-դիվանագիտական փուլերը:

Պատերազմները դրանց շարունակություն են, որոշակիորեն դրանց արդյունք կամ հետևանք: Այդ իմաստով, հայկական պետականությունը և պետական քաղաքականության մշակները տարիների ընթացքում թերևս թույլ են տվել նախ մի առանցքային բացթողում՝ առաջին պատերազմը և հաղթանակը աստիճանաբար քաղաքական իմաստով սկսել է դիտարկվել պետականության ընթացքից անջատ, որոշակիորեն հետագծային իրողություն: Սա իհարկե արվել է ոչ միայն թյուրիմացաբար կամ քաղաքական անհամարժեքության հետևանքով, այլ որոշակիորեն նաև ներքաղաքական և իշխանական նպատակահարմարության: Այդ անջատ դիտարկումն է նաև եղել պատճառը հետագա իրողությունների և համաշխարհային կյանքի գնահատման հարցում ցուցաբերված անհամարժեքության կամ անարդյունավետության, որն էլ ի վերջո բերել է նոր պատերազմի՝ նախ կարճաժամկետ, հետո արդեն ռեգիոնալ բնույթի, ողբերգական հետևանքով: Այդ իմաստով, ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրումը պետք է արդեն իսկ դիտարկել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խնդրի համատեքստում, որպես կատարված նախաքայլ: Իսկ լայն իմաստով, թերևս պետք է ուսումնասիրվեն և քննվեն նաև 2013-ի սեպտեմբերի 3-ի «գիշերային շրջադարձի» հանգամանքները: Առավել ևս, որ այդ շրջադարձը քաղաքական գրեթե ամբողջ դասը՝ իշխանական և ոչիշխանական սեգմենտներով, մատուցեց հանրությանն իբրև անվտանգությունից բխած անհրաժեշտություն: Մինչդեռ դրանից հետո Հայաստանը ստացավ օրեցոր ագրեսիվ և լկտի դարձող Ադրբեջան, և նրան ռազմա-տեխնիկական ու քաղաքական աջակցություն ցուցաբերող դաշնակիցներ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում