Մեծ Բրիտանիայում ծավալված անկարգություններին վերջ տալու նպատակով վարչապետ Քեմերոնը մտադիր է ռազմական տեխնիկա կիրառել: Եկող գիշեր Լոնդոնի փողոցներ դուրս կգան 16 հազար ոստիկաններ և ռազմական տեխնիկա:
Ձերբակալվածների թիվը հասել է 450-ի:
Ոստիկանական բաժանմունքներում այլևս տեղ չկա, այդ պատճառով անկարգությունների մասնակիցներին ձերբակալում և տեղափոխում են քաղաքից դուրս:
Քաղաքների բնակիչները վախեցած են, նրանք պահանջում են դիմել բանակի օգնությանը և զորք դուրս բերել քաղաքի փողոցներ:
Հիշեցնենք, որ այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շտապ ընդհատել էր արձակուրդը, որից հետո արձակուրդից հետ էր կանչել նաև բրիտանական պառլամենտը:
Ինչպես հաղորդում է Sky News-ը, վարչապետը սպառնացել է կոշտ պատասխան քայլերի դիմել անկարգություններին վերջ տալու նպատակով:











































