ԱՄՆ Այդահո նահանգի Ռիգբի քաղաքում գտնվող դպրոցում հրաձգություն է կատարվել։ Կրակը բացել է 6-րդ դասարանի աշակերտուհին, ով կարողացել է զենքը դպրոցի շենք մտցնել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ջեֆերսոն շրջանի շերիֆը հայտնել է, որ աղջիկը դուրս է բերել ատրճանակն ուսապարկից և սկսել կրակել, սկզբում դպրոցում, հետո՝ դրա սահմաններից դուրս։
Աշակերտուհուն վնասազերծել հաջողվել է ուսուցչուհուն, ով նրա ձեռքից խլել է զենքը։ Երեք տուժածները հոսպիտալացվել են։
Ոստիկանությունը փորձում է պարզել հարձակման դրդապատճառները և այն, թե ինչպես է զենքը հայտնվել աղջկա ձեռքում։