Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:
«Օնիկ Գասպարյանը նշում էր, որ «շտաբի պետ նշանակվելուց հետո ես Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ զեկույց տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ու առաջարկել եմ դիվանագիտական քաղաքական քայլեր ձեռնարկել», հունիսի 19-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը զեկույց չի ունեցել», – կառավարությունում լրագրողների հետ զրույում ասաց Արմեն Գրիգորյանը: