Փորձագետներն ու ամերիկացի նախկին պաշտոնյաներն ասում են, որ Չեխիայի, Իսլանդիայի, Սլովենիայի և, հնարավոր է, Ադրբեջանի մայրաքաղաքները կարող են դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հնարավոր հանդիպման վայր: Այս մասին գրում է Politico-ն։
Ըստ թերթի՝ երեք երկիր կա, որոնք սովոր են նման հանդիպումներ անցկացնել ՝ Շվեյցարիա, Ֆինլանդիա, Ավստրիա: Այս երկրները հիմնականում համարվում են «չեզոք» վայրեր նման իրադարձությունների համար։
Այնուամենայնիվ, ըստ ամերիկացի նախկին պաշտոնյաների, ինչպես նաև հրատարակության կողմից հարցված փորձագետների, չպետք է բացառվեն այլ քաղաքներ ևս: Դրանց թվում հրատարակությունը նշում է Ռեյկյավիկը, Պրահան, Լյուբլյանան և, հնարավոր է, Բաքուն: