Մեծ Բրիտանիայում ծավալված անկարգությունների կապակցությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բրիտանական պառլամենտի անդամներին ետ է կանչում ամառային արձակուրդներից: Նման բան վերջին անգամ տեղի էր ունեցել 2002 թ.:
Վարչապետը հայտարարել է, որ բոլոր միջոցները կկիրառի քաղաքների փողոցներում կարգ ու կանոն հաստատելու համար: Նա մասնավորապես հայտնել է, որ մտադիր է Լոնդոնի փողոցներ դուրս բերել 16 հազար ոստիկանների:
Քեմերոնը հայտարարել է նաև, որ այն, ինչ տեղի է ունենում, հանցագործություն է, որին պետք է վերջ տալ:
Հիշեցնենք, որ Լոնդոնում շաբաթ օրը սկսված անկարգությունները այս գիշեր տարածվել են ամբողջ երկրով մեկ` ներառելով մի շարք քաղաքներ:











































