Քաղհասարակությունն ահազանգում է, որ ընտրությունները լինելու են հին ընտրական օրենսգրքով՝ բացի ռեյտինգային ընտրակարգի փոփոխությունից։ Կարծիքներ կան, որ իշխանությունը չդրսևորեց քաղաքական կամք, իսկ ընդդիմությունը այդ առումով չաջակցեց քաղհասարակությանը։ Տպավորություն է, որ այնպիսի դաշտ է ստեղծվել, որտեղ նոր ուժերը շարժվելու հնարավորություն չունեն, հակառակը կան լայն հնարավորություններ նախկինների և իշխանության համար։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի և «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Վահագն Մարտիրոսյանի հետ:






































