Ճապոնիայում ուժեղ քամին հոսանքի սյուներ է մի կողմ թեքել՝ առաջացնելով վտանգավոր իրավիճակ և հանգեցնելով էլեկտրաէներգիայի անջատումների, ապա պտտահողմը տարածվել է Ճապոնիայով մեկ ՝ շրջելով մեքենաներ, քանդելով տանիքներ։ Ընդհանուր առմամբ՝ վիրավորվել է մի քանի մարդ, վնասվել՝ 92 շենք:
Օդերևութաբանները ուսումնասիրում են երկրորդ պտտահողմի հավանականությունը:
Ամենաշատը տուժել է Շիզուոկա քաղաքը, որտեղ էլ պոկվել են շենքերի տանիքները, կոտրվել են ապակիները, մեքենաները նետվել են աջ ու ձախ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Պարսից ծոցի ափին հինգ պտտահողմերի հետևանքով զոհվեցին երկու և վիրավորվեցին յոթ մարդ: