Կուսակցությունը գործչի դրսևորման դաշտ պետք է լինի, ոչ թե ընկճման: Քայլողը կարող է սխալվել, ոչինչ չանողն ի սկզբանե սխալվում է: Որո՞նք են եղել այն առանցքային խնդիրները, որ ստիպել են Նարինե Դիլբարյանին հեռանալ «Ժառանգություն»-ից։ Դիլբարյանը նշել է, որ այլ կուսակցությունից է առաջարկ ստացել։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նարինե Դիլբարյանը հայտնեց, որ այլ կուսակցությունից առաջարկ է ստացել, բայց փակագծերը չբացեց․ «Առաջիկա ընտրություններին խաղը լինելու է նողկալի»:
Հարցին, թե ինչը ստիպեց տիկին Դիլբարյանին լքել «Ժառանգություն»-ը, վերջինս նշեց․ «Դանդաղկոտությունը, կասկածները, բացի այդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մարտավարական մեծ տարբերություն ունեինք»: