Monday, 20 07 2026
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Ընկերները ճանաչվում են դժվարին պահերին. Միասնական ուժերով պայքարենք համաճարակի դեմ

2021 թվականի մայիսի 2-ին կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված չինական պատվաստանյութի (Corona Vac) խմբաքանակը, որպես Չինաստանի կառավարության կողմից հատկացված անհատույց օգնություն, բերվել է Երևան: Սա Հայաստանի և Չինաստանի միջև համավարակի դեմ համատեղ պայքարի հերթական գործնական քայլն է, որը խորհրդանշում է դժվար ժամանակներում Հայաստանի և Չինաստանի ժողովուրդների խորը բարեկամական հարաբերությունները:

Մենք երբեք չենք մոռանա այն, երբ Չինաստանում դժվարին պայքար էր համավարակի դեմ, հայ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները, ղեկավարությունից մինչև հասարակ քաղաքացի, ցուցաբերեցին բարոյական աջակցություն: Մենք երբեք չենք մոռանա այն, երբ երիտասարդ ուսանողներն աջակցություն էին հայտնում Չինաստանին «Հայաստանն ու Չինաստանը միասին են» կարգախոսով: Մենք երբեք չենք մոռանա, թե ինչպես բարեկամ հայերն իրենց տեսաուղերձներով, հայտնի նկարիչներն իրենց ստեղծագործություններով արտահայտեցին համերաշխություն ու բարեկամություն: Ջան ասես, ջան կլսես: Երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել Հայաստանում, Չինաստանը համակարգեց Միջազգային համագործակցության պետական գործակալությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և ձեռնարկությունները`շնչառական և այլ բժշկական սարքավորումներ, պաշտպանիչ հագուստներ և անհրաժեշտ պարագաներ տրամադրելու համար: Չինացի փորձագետները կիսվում էին կանխարգելման և բուժման իրենց փորձով, Չինաստանի կառավարությունն աջակցում էր չարտերային թռիչքներ կազմակերպելու գործում, որպեսզի տեղափոխվի անհրաժեշտ բժշկական օգնությունը:

Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Չինաստանի նախագահ Սի Ցինպինը հանդես եկավ ելույթով և հայտարարեց, որ Չինաստանը միջազգային օգնություն կտրամադրի 2 միլիարդ դոլարի չափով՝ աջակցելու համավարակից տուժած երկրներին, առաջնահերթ զարգացող պետություններին, կորոնավիրուսի դեմ պայքարի և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված չինական պատվաստանյութերը, ամբողջ աշխարհին կլինեն հասանելի որպես համաշխարհային հանրային արտադրանք և այդպիսով կլինի Չինաստանի արժանի ներդրումը ՝ զարգացող երկրներում պատվաստումների մատչելիությունն ապահովելու գործում:

Մենք ոչ միայն այդպիսի խոստում տվեցինք, այլև այն կատարեցինք: Չինաստանը ներկայացրել է COVAX -ի 10 մլն դեղաչափ պատվաստանյութ COVID-19-ի դեմ՝ ապահովելու զարգացող երկրների հրատապ կարիքները: Չնայած ներքին պատվաստումների ահռելի կարիքներին՝ Չինաստանը հաղթահարել է դժվարությունները և արդեն հակահամաճարակային միջոցներ է տրամադրել աշխարհի ավելի քան 160 երկրի և միջազգային կազմակերպությունների: Ներկայում Չինաստանը հրատապ անհրաժեշտ պատվաստանյութեր է մատակարարում ավելի քան 100 երկրի և միջազգային կազմակերպությունների:

Չինաստանը հանդես է գալիս ընդդեմ «պատվաստումային ազգայնացման», թույլ չի տա պատվաստանյութի անարդար բաշխում, առավել ևս փորձեր՝ քաղաքականացնելու այս ոլորտում համագործակցությունը: Չինաստանը կապ չունի «պատվաստումային դիվանագիտության» հետ և ցուցաբերում է պատրաստակամություն կրելու պատասխանատվություն որպես «խոսքերը պետք է լինեն ճշմարտացի, իսկ գործերը արդյունավետ» տերություն: Չինաստանը մտադիր է հավատարիմ մնալ համերաշխությանը և փոխօգնությանը, ինչպես նաև միավորել ուժերն այլ երկրների հետ, որպեսզի ամրապնդի վճռականություն և վստահություն համաճարակի դեմ պայքարում, թող համագործակցությունը լույս սփռի ամբողջ աշխարհի վրա կորոնավիրուսի դեմ պայքարում: Կանխարգելման և վերահսկման հարցում գիտական և մասնագիտական մոտեցումը գլխավոր բանալին է, իսկ համախմբվածությունը վիրուսը հաղթահարելու ամենահզոր զենքն է: Պատվաստանյութերն արժեքավոր են, սակայն համերաշխությունն ավելի թանկ է:

Չինաստանը և Հայաստանը համագործակցության երկար պատմություն ունեն, ավանդական բարեկամությունը՝ հին մետաքսի ճանապարհի ժամանակներից է: 2022-ին նշվում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Համաճարակը դաժան է, բայց ընկերությունն անկեղծ է և հավերժ:

Չինաստանն ու Հայաստանը համատեղ հաղթահարել են դժվարությունները և աջակցել են միմյանց, որը նոր էջ է բացել բարեկամական հարաբերությունների զարգացման և երկու երկրների փոխգործակցության հարցում:

Ձմեռն անցել է, եկել է գարունը: Վատ եղանակից հետո միշտ արև է դուրս գալիս: Հույս ունենք, որ Չինաստանի պատվաստանյութը դրական դեր կխաղա Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում: Մենք վստահ ենք, որ բարեկամ հայ ժողովուրդը լիակատար հաղթանակ կտանի համաճարակի դեմ պայքարում:

Ֆան Յոնգ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում