Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Խոակին Կապառոսի բացառիկ հայտարարությունն ու ճանապարհային քարտեզը

Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը վերահաստատել է նպատակները կապված Հայաստանի ազգային հավաքականի հետ։ Կապառոսը հավատում է, որ իր գլխավորությամբ մեր ընտրանին կարող է ելույթ ունենալ 2022 թվականի Կատարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։ Իսպանական հեղինակավոր Marc պարբերականին տված հարցազրույցում խոսելով Իսպանիայի հավաքականի հետ հնարավոր հանդիպման մասին՝ Կապառոսը մասնավորապես ասել է․ «Իսպանիա-Հայաստան հանդիպումը Սևիլիայո՞ւմ, ո՛չ, դա կլինի Դոհայում՝ Կատարոի մայրաքաղաքում», – նշել է Կապառոսը՝ հասկացնելով, որ Հայաստանի ազգային հավաքականը ունի իրական հնարավորություն պատմություն կերտելու և 2022 թվականի Մունդիալին մասնակցռելու: «Հայ երկրպագուները երազում են այդ մասին, բայց մենք պրոֆեսիոնալ ենք և չենք կտրում մեր ոտքերը հողից: Առաջիկա խաղերին պետք է լավ պատրաստվենք, բայց մինչև այդ խաղերը դեռ շատ ժամանակ կա: Իսկ մինչև այդ պահը, բոլորս մեծ հաճույքով ենք նայում մրցաշարային աղյուսակին, որում առաջինն ենք», ացելացրել է Կապառոսը:

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու վերաբերյալ Կապառոսը խոսել էր դեռևս մեկ տարի առաջ, երբ նրա գլխավորությամբ մեր հավաքականը որևէ հանդիպում չէր անցկացրել․ «Աշխատում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում և արդեն իսկ մտածում ենք հաջորդ միջազգային խաղերի մասին: Ազգերի լիգայի մեկնարկին գնալով քիչ ժամանակ է մնում։Նպատակս է Հայաստանի հավաքականի հետ Կատարի աշխարհի առաջնությանը մասնակցել»։ Վերջինս նման պատասխանատու և, կհամարձակվենք ասել բացառիկ հայտարարություն արել էր համաշխարհային ֆուտբոլում տիրող արտակարգ իրավիճակում։ Իրավիճակ, որը խաթարել է մեր հավաքականի ծրագրերը։ Համավարակի հետևանքով համաշխարհային ֆուտբոլում հատկապես ազգային հավաքականների խնդիրը մղվել էին երկրորդ պլան։ Այս ամենը, սակայն, պատճառ չհանդիսցավ Կապառոսի համար տրտնջալու կամ շեղվելու ճանապարհից, որն ընտրել է։Նա տեսնում է Կատար տանող ուղին և պատրաստ է պայքարել մեր բոլորիս երազանքն իրականություն դարձնելու համար։ Ի տարբերություն մեր հավաքականի գլխավորած շատ մասնագետների՝ Կապառոսը, դեռ բուն աշխատանքը չսկսած, խոսել էր և խոսում է նպատակի մասին։ Սա միանգամայն պրոֆեսիոնալ մոտեցում է։ Իսպանացի հայտնի մասնագետը ըստ էության տեսնում է ուղին մեր հավաքականն աշխարհի առաջնություն դուրս բերելու։

Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հաղթող դարձավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի ենթախմբում։ Այսօր Հայաստանի հավաքականն առաջինն է աշխարհի առաջնության ընտրական փուլի ենթախմբում։ Այսինքն, այսօր կարող ենք արձանագրել, որ դեռևս մեկ տարի առաջ Կապառոսի ներկայացված նպատակը իրագործվում է ըստ պլանի։ Ազգերի լիգան Կապառոսը օգտագործեց, որպես մարտունակ կոլեկտիվ ձևավորելու միջոց ցույց տալով նաև արդյունք։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում մերոնք ցուցադրում են բոլորովին նոր որակի ֆուտբոլ և ունենք բոլորովին նոր հավակնություններ։ Marca-ին տված հարցազրույցում Խոակին Կապառոսը խոսել է նաև մեր երկրի և ազգային թիմում տիրող մթնոլորտի մասին․ «Ինձ շատ է դուրս գալիս Երևանը, այն բաց քաղաք է, այստեղ կան նաև շատ ռուսներ, այն ունի 1 միլիոն բնակիչ: Ուտեստը նույնպես իմ ճաշակով է, գինու մասին նույնիսկ չեմ էլ խոսում: Հայերեն չեմ կարողանում խոսել, որովհետև այն չափազանց բարդ լեզու է, բայց ես հրաշալի թարգմանիչ ունեմ: Հավաքականում տղաները խոսում են հայերեն, ռուսերեն, անգլերեն ու իսպաներեն: Մենք լավ խումբ ունենք, միասին հասցրել ենք շատ էմոցիոնալ պահեր ունենալ, հուզվել, արտասվել: Այս երկրում ֆուտբոլին այլ կերպ են վերաբերում, հաղթական ոգին փոխում է ամբողջ ազգի հոգեբանությունը: Իմ ֆուտբոլիստները ստիպեցին ժպտալ այս երկրին, երբ բոլորը տխուր էին»: Հայ ֆուտբոլասերների համար Կապառոսն արդեն ազգային հերոս է դարձել, նշել է իսպանական պարբերականը։«Անվանեք ինչպես կուզեք, բայց դա մեր ընդհանուր արժանիքն է։ Մենք միասին շատ դժվար պահեր ապրեցինք… իսկ ֆուտբոլը միայն խաղ չէ, այն կարող է ազդել հազարավոր մարդկանց հոգեվիճակի վրա։ Եվ հիմա ֆուտբոլիստները հնարավորություն ունեն այնպես անել, որ երկրում մարդիկ հպարտանան»,-ասել է Կապառոսը։ Սեպտեմբերին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հյուրընկալվելու են Մակեդոնիայում և Գերմանիայում։ Կապառոսի խոսքով՝ ֆուտբոլիստները մոտիվացված են և ուզում են 100 տոկոսով ցուցադրել իրենց ողջ հնարավորությունները։

«Երկրպագուները սպասում են հաղթանակների։ Մենք հասկանում ենք, որ ավելի դժվար կլինի, բայց ունենք մի քանի ամիս պատրաստվելու համար։ Մտադիր ենք ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ ենք»,- հավելել է նա։ 65-ամյա Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորում է 2020 թվականի մարտից: Նրա պայմանագիրը ՀՖՖ-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի նոյեմբերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում