
Հնդկաստանի բժիշկները մեկ օրում կորոնավիրուսային վարակով 392 488 վարակ են հայտնաբերել, մահացել է 3 689 մարդ, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Այսպիսով, նոր հիվանդացածների թիվն արդեն տասնմեկերորդ օրն անընդմեջ գերազանցում է 300 հազարը: Նախօրեին Հնդկաստանում գրանցվել է հիվանդների ամենամեծ աճը.մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի գրեթե 402 հազար դեպք:
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով։ Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն ՝ ընդամենը երկրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 19,5 միլիոն դեպք:
Ապաքինվել է ավելի քան 15,9 մլն մարդ, կորոնավիրուսից և ուղեկցող հիվանդություններից մահացել՝ 215 հազար մարդ։
Հնդկաստանում հիվանդացածների թվի աճը շարունակվում է փետրվարի կեսերից, ինչի հետևանքով COVID-19-ից բուժվողների թիվը հասել է ավելի քան 3,3 միլիոնի:
Ընդ որում, առողջապահության նախարարությունը նշել է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել ավելի քան 156 միլիոն մարդ, միայն վերջին մեկ օրվա ընթացքում պատվաստվածների թիվն աճել է 1,8 միլիոնով: