Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Ինչպես է գցվել եվրասիական ցանցը Հայաստանի վրա

2012 թվականին Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ մեծամասնությունը, և այդ ժամանակ արդեն իսկ ձևավորված ոչիշխանական բևեռի ուժերը՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, քվեարկեցին ՀԱՊԿ համաձայնագրի վավերացման օգտին: Համաձայնագիրը այն մասին էր, որ կազմակերպության անդամ որևէ երկիր չի կարող առանց մյուս երկրների համաձայնության, իր տարածքում իրականացնել ռազմական ենթակառուցվածքային ծրագրեր երրորդ երկրների հետ: Հետագա տարիների զարգացումները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ մյուս անդամների, կամ դրանց գերակշռող մեծամասնության համար ավելի դաշնակից է Ադրբեջանը՝ դե ֆակտո, քան դե յուրե դաշնակից Հայաստանը: Այդպիսով, Հայաստանը փաստորեն իր անվտանգային դիվերսիֆիկացիայի կարևորագույն խնդրի հարցում, ինչպես կասեին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ «բանալի» է տվել երկրների, որոնք ավելի շուտ Բաքվի, քան Երևանի դաշնակիցն են, որոնք տարիներ շարունակ ավելի սերտ հարաբերություն ունեն Բաքվի և նույնիսկ Անկարայի, քան Երևանի հետ: Դժվար է պատկերացնել այդ իրողության ավելի խոսուն օրինակ, քան այն, ինչ կատարվեց Աստանայում 2014 թվականի մայիսին՝ Հայաստանի դեմ Ալիևի նամակի կոլեկտիվ ընթերցումներ, կամ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ երբ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Վեհաժողովի մասնակիցներին կշտամբում էր, որ հեռախոսով անգամ զլանում են տեղեկանալ Երևանից, թե ինչ վիճակ է սահմանին:

Պակաս խոսուն չէ այն, որ Արցախի դեմ ապրիլյան քառօրյայի ադրբեջանական գրոհից հետո ԵՏՄ, նույնն է թե ՀԱՊԿ անդամները Ալիևին չնեղացնելու համար որոշեցին չեղարկել Երևանում ապրիլի 7-ին կայացած ԵՏՄ վարչապետների նիստը: Այն դեպքում, երբ թվում է թե կար հակառակը՝ Ալիևի գրոհին ենթարկված դաշնակցին չնեղացնելու հարց: Շարքը իհարկե հնարավոր է շարունակել, սակայն ոչ վաղ անցյալի պատմությունը թարմացնելն անշուշտ ունի ոչ միայն վիճակագրական նպատակ: Ժամանակագրությունը կարևոր է ապագայի համար անհրաժեշտ հետևությունների բազա ձևավորելու համար: Իսկ այդ իմաստով առանցքային է դիտարկել, թե ինչո՞ւ էր Հայաստանը գնում մի ուղղությամբ, որտեղ ակնառու էին վերը բերված խնդիրները: Այստեղ հաճախ հնչում է «բացատրությունը», որ վերնախավը գործակալ էր: Ես չգիտեմ, ով էր գործակալ, ով՝ ոչ: Որևէ մեկն էլ չի ներկայացրել այդպիսի պնդումների ստույգ ապացույց: Ըստ այդմ, խնդիրը և դրա լուծումները պետք է դիտարկել կառուցվածքը առավելագույնս վեր հանելու և ապագայի համար այն վերափոխելու տրամաբանությամբ: Իսկ այդ առումով ակնառու է այն, որ Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որի հակառակ երեսը եղել է նույն «խմորից հունցված» ընդդիմությունը: Դա այն պարագայում, երբ արցախյան հարցով ձևավորված հայկական պետականությունն ու անվտանգային այդ առանցքով համակարգը Հայաստանից պահանջում էին իշխանություն-ընդդիմություն բավականին լայն՝ արտաքին-քաղաքական ընդգրկումով «բաժանարար գծի» ձևավորում: Հայաստանում այդտեղ պետք է բաժանվեին իշխանությունն ու ընդդիմությունը, ոչ թե լոկ ներսում՝ «ես ավելի ազնիվ եմ ու խելոք, քան նրանք» տրամաբանությամբ: Միևնույն ժամանակ, դրանով հանդերձ շատ կարևոր է, որպեսզի այդ բաժանումը զերծ լինի փոխադարձաբար սնուցվող ծայրահեղություններից և Հայաստանում այլընտրանքային կոնցեպտները ձևավորվեն բավականին սոլիդ և իրատեսական սահմանումներով, զերծ լինելով ընդհուպ պաթոլոգիայի հասնող հռչակագրային բնույթից, որը անգամ ոչ մասնագիտական աչքի համար ակնառու է դարձնում իր անիրատեսականությունը:

Հայաստանում արտաքին քաղաքական-անվտանգային կոնցեպտուալ  տարբերություններով, և քաղաքականապես պատկառելի իշխանություն-ընդդիմություն մեխանիզմի բացակայությունը, ընդդիմության «գերկենտրոնացումը» լոկ ներքին հարցերի վրա, իսկ արտաքին տիրույթում լոկ հռչակագրա-կենացային բովանդակությունը արժեզրկում են Ընդդիմությունը՝ որպես քաղաքական ինստիտուտ, որը կենսունակ և ճկուն պետք է դարձնի աշխարհաքաղաքական մուրճի ու սալի արանքում գտնվող պետականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում