Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները և գործընկերներն ավելի կառուցողական հարաբերությունների են ձգտում Ռուսաստանի հետ, բայց վերջինն էլ պիտի հետևի իր միջազգային պարտավորություններին: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը թվիթերյան իր էջում:
«Մեր գործընկերների և դաշնակիցների հետ մենք ձգտում ենք ավելի կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանն էլ պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները»,-ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը:
Նա նշել է, որ Վաշինգտոնը միանում է ԵՄ ղեկավարներին և դատապարտում եվրոպացի մի շարք պաշտոնյաների՝ ՌԴ այցի արգելքը: Բլինկենի կարծիքով՝ ռուսական իշխանությունների այդ որոշումը «քննադատներին վախեցնելու հերթական փորձն է»: