Խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ասել է, թե իրենք չեն ուզում տարածաշրջանում տեսնել «միջուկային հզորություն»։ «Եթե Իրանի խնդիրը չլուծվի դիվանագիտական ճանապարհով, հնարավոր է պատերազմ սկսվի։ Մենք պատերազմ չենք ուզում։ Բոլորն են վկա եղել, թե ինչ էր տեղի ունենում Իրաքում»,-հայտարարել է Գյուլը։