Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներման կիրառումը լավագույն լուծումը չէ. Խնդրին համակարգային լուծում է պետք

ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» նախագծին, որը մտավ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։ Նախագիծը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած, (պահեստազորի դեպքում` 35) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:

Համաներում կհայտարարվի այն անձանց նկատմամբ`որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանի խոսքով օրենքի շահառու կարող է դառնալ 5131 քաղաքացի, իսկ այդ հոդվածով դատապարտված առավելագույնը 124 անձ է հաշվառված։ 327 հոդվածի առաջին մասով 261 գործ է հարուցվել, որոնք դեռևս դատարան չեն ուղարկվել, ևս 18 գործ դատարանների վարույթում է: Մինչև դեկտեմբերի 31-ը այդ անձինք կարող են կամովին ներկայանալ` քրեական հետապնդումից ազատվելու համար։

Հիշեցնենք, որ նախկինում զինծառայությունից խուսափած քաղաքացիները  գումար էին վճարում և նոր միայն ազատվում էին քրեական հետապնդումից։ Հիմա, ըստ էությանմ, ընտրվելու է համաներման տարբերակը։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ այնպես չէ, որ համաներումը այս դեպքում լավագույն լուծումն էր։ «Քրեական իրավունքի տեսության մեջ խորհուրդ է տրվում համաներումը շատ զգույշ կիրառել, որովհետև  դա պատժի անխուսափելիության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնող երևույթ է։ Այսինքն հանցագործություն կատարած անձը հենց այնպես ազատվում է պատասխանատվությունից և այդ իմասով հանցավորության դեմ պայքարի առումով դա բացասական ազդեցություն է ունենում հասարակության վրա։ Արդյունքում կյանքի չեն կոչվում այն խնդիրները, որոնք քրեական իրավունքը դրել է իր առաջ։ Բայց այստեղ, կարծում եմ, խնդիրը ավելի շատ քաղաքական մակարդակի վրա է, նախընտրական ժամանակահատված է և փորձ է արվում սիրալիր քայլեր անել»,-ասաց Հակոբյանը։

Բացի դա, մեր զրուցակցի խոսքով  զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառելով խտրական վերաբերմունք է դրսևորվում նախկինում նույն արարքը թույլ տված քաղաքացիների նկատմամբ. «Այո, անարդարության տարր կա։ Պետությունը խնդրին պետք է ավելի գլոբալ մոտենա և քայլեր ձեռնարկի, որ նման խնդիրներ չառաջանան։ Պետք է միջին տարբերակ գտնել, որպեսզի և մարդիկ մասսայական չպատժվեն, լցվեն բանտերը ի վնաս բանակային համալրման, և մյուս կողմից էլ զորակոչային տարիքի տղաները մասսայական չխուսափեն ծառայությունից և մի քանի տարի հետո՝ 27 տարին  լրանալուն պես գումար վճարի, կամ այս դեպքում առանց գումարի համաներվի և ազատվի պատասխանատվությունից չծառայելու համար։ Եվ դրան զուգահեռ մյուսները իրենց կյանքն ու առողջությունն են կորցնում բանակում»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ միանշանակ լուծում այս դեպքում չկա, չկա հստակ մեխանիզմ, թե այդ ոսկե միջինը ինչպես է հնարավոր գտնել։ Պարզապես պետք է երկրում սոցիալական արդարության ընդհանուր ընկալման սահմաններում հնարավորինս արդար լուծում գտնել.«Մասնավորապես պետությունը կարող է միջոցներ ձեռնարկել, որ բանակ չծառայած անձինք չունենան  այն բոլոր արտոնությունները ինչ ծառայածները։ օրինակ պետական ծառայության համակարգում չկարողանան X աստիճանից վերև բարձրանալ։ Պարզապես  ծառայությունից խուսափած անձինք ուրիշ երկրներում  իրենց համար հանգիստ ապրում են և թքած ունեն Հայաստանում պետական ծառայության վրա»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ դժվար էլ այս փոփոխությունների արդյունքում 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները վերադառնան Հայաստան։

Ռազմական փորձագետի խոսքով միակ տարբերակը, որը կօգնի այս խնդրի լուծմանը, կնպաստի, որպեսզի քաղաքացիները չխուսափեն ծառայությունից, դա բանակային ծառայության հրապուրանքը բարձրացնելն է, երկրում սոցիալական արդարությունը բարձրացնելն է։ «Պետությունը պետք է մի հանձնաժողով ստեղծի, որը երևույթը կենթարկի իրավական, սոցիալական, հոգեբանական վերլուծության և լուծումներ կառաջարկի։ Մնացած ոչ մի դեպքում ոչ ոք չի կարող ասել, թե այս խնդրի լավագույն լուծումը որն է»,-եզրափակեց Հակոբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում