SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն անցած օրում կորցրել է ավելի քան 4 մլրդ դոլար, տեղեկացնում է Bloomberg Billionaires Index (BBI)-ը:
Նրա կարողությունը նվազել է 3,95 միլիարդ դոլարով և հասել է 175 միլիարդի: Անգամ այդ պարագայում նա պահպանել է աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում երկրորդ տեղը: Առաջին տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է 202 մլրդ դոլարով: Վերջին մեկ օրում նրա կարողությունը ավելացել է 707 միլիոնով: