Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Երեք համերգ, շուրջ 10 ստեղծագործություն. մայիսի 4-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

Հայ կոմպոզիտորների շուրջ 10 ստեղծագործություն երեք համերգի ընթացքում կհնչի Երևանում մայիսի 4-22-ը կայանալիք Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակում:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց, որ համերգի ընթացքում հնչելու են 20-րդ դարի և մեր ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում էր հայ անվանի կոմպոզիտորներից մեկին: 2021 թվականը հոբելյանաշատ տարի է հայ կոմպոզիտորների համար․ 2021թ․լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Էդվարդ Միրզոյանի 100-ամյակը, Ջոն Տեր-Թադևոսյանի 95-ամյակը և մեր ժամանակակիցներ Միխայիլ Կոկժաևի 75-ամյակը, Երվանդ Երկանյանի 70-ամյակը։ Այս տարվա փառատոնի շրջանակներում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին՝ ներկայացնելով նրանց՝ երկար տարիներ չհնչած ստեղծագործությունները: Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ այս փառատոնի գլխավոր նպատակն է ձայնագրել, տեսագրել, թվայնացնել, տարածել, հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ներառելով նաև ժամանակակիցներին:

«Փառատոնի կարևոր խնդիրներից մեկն էլ նոտաների թվայնացումն է, այն նոտաների, որոնք գտնվում են վատ վիճակում, մաշված են: Թվայնացում ասելով՝ նկատի ունենք ոչ թե պարզապես սկանավորում, այլ բոլոր սիմվոլների մուտքագրումը համակարգաչային ծրագրեր: Համագործակցելով երաժշտագետների հետ՝ ունենում ենք ճիշտ նոտաներ, որոնք հնարավոր է դառնում տարածել՝ տրամադրելով այլ երկրների նվագախմբերին, դիրիժորներին, մենակատարներին»,- ասաց Սարգիս Բալբաբյանը: Նրա խոսքով՝ նախորդ 12 տարիների ընթացքում կարողացել են թվայնացնել հայ կոմպոզիտորների 100-ից ավելի ստեղծագործություններ: Չնայած արված աշխատանքին, ըստ նրա, դեռ շատ անելիք կա, քանի որ ունենք կոմպոզիտորական շատ մեծ ժառանգություն: Շատ ստեղծագործություններ, որոնք իսկապես գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում, դեռ մեծ աշխատանք կա կատարելու, որպեսզի այդ բոլոր նոտաները ձեռագրից հասցվեն թվային մակարդակի:

 Դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը ղեկավարելու է առաջին համերգը, որի ժամանակ հնչելու են Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները:

«Փառատոնը մեծ ու կարևոր դերակատարում ունի երիտասարդ կոմպոզիտորներին տեղ տալու տեսանկյունից: Մենք շատ անելիք ունենք այդ ուղղությամբ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Նույնիսկ շատ հայտնի ստեղծագործություններ ունկնդիրը չի ճանաչում սերնդափոխության հետևանքով: Փառատոնն այս առումով մեծագույն դեր է կատարում»,-ասաց  Վահագն Պապյանը: Ինչ վերաբերում է հայկական երաժշտության ճանաչելիությանն աշխարհում, ապա Վահագն Պապյանը նշեց, որ այդ հարցում բավարարված չէ: Նրա խոսքով, այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքը ճիշտ կլիներ ինստիտուցիոնալ մակարդակի վրա դրվեր ու լիներ հետևողական: Նա նշեց, որ մի քանի անգամ առիթ ունեցել է հայկական երաժշտության համերգներ կազմակերպել Իսրայելում:

Փառատոնի շրջանակում հրավիրվելիք համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը և թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում