«Փորձել մեզ նորից ներգրավել այս գործընթացի մեջ նշանակում է, որ կազմակերպված ձևով քաղաքական հետապնդումը շարունակվում է». Երևանի քննչական վարչության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իրեն և ՀՅԴ անդամներին հարցաքննության կանչելուն։
Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հարցաքննութան ծանուցագիրը ստացել է վաղ, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում՝ ակնհայտ քաղաքական հետապնդում է, և ոչ ոք չի կարող դա թաքցնել և դա չի կասեցնելու նաև հետագա պայքարը։
«Ծանուցումը գնում է հիմնավոր կասկածի հիմքով որպես վկա՝ Էկլեի նախադեպի շրջանակներում, ինչը նշանակում է՝ փաստացի կասկածյալի կարգավիճակ է և դա քրեկան իրավունքի շրջանակներում թույլ է տալիս, որ իրենք ըստ էության, փորձեն հարցաքննել մեզ որպես կասկածյալ։ Դրանից բխող մեր իրավուքներին և պարտականություններին համապատասխան մենք մեր վարքագիծը կդրսևորենք»։










































