Լիբիայի ազգային անցումային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդ ալ-Ջալիլը ցրել է խորհրդի գործադիր կոմիտեն, որը կատարում էր կառավարության պարտականությունները:
Ազգային անցումային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Մահմուդ Ջաբրիլին հանձնարարված է նոր կոմիտե կազմել:
Վերջին շրջանում Լիբիացի ապստամբների մոտ քաղաքական ճգնաժամ ծագեց՝ կապված գեներալ Աբդ ալ-Ֆաթեհ Յունիսի սպանության հետ, որը, լինելով ապստամբների շարքերում, իր սպանությունից մի քանի ժամ առաջ ձերբակալվել էր Քադդաֆիի հետ կապեր հաստատելու մեղադրանքով:
Գեներալ Յունիսը Քադդաֆիի կառավարության կազմում զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նա փետրվարին անցավ ապստամբների կողմը: Սպանության մանրամասները դեռևս անհայտ են:










































