Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միությանը կոչ է արել դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Եվրոպական խորհրդարանի բանաձևի նախագծին:
«Եվրոպական խորհրդարանը պնդում է, որ ԵՄ-ն պետք է նվազեցնի Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը և կոչ է անում ԵՄ անդամներին` դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը»,- ասված է բանաձևի նախագծում:
Բանաձևը նախատեսվում է քննարկել ապրիլի 28-ի լիագումար նիստում:
«Հյուսիսային հոսք-2» գազատարը Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովով, ներկայում շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։









































