Խորհրդարանական ընդդիմությունը եթե պայմանավորվածությունը խախտի, քաղաքական գերեզմանից այլևս ոտքի չի կանգնի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը:
Նրա կարծիքով՝ գերեզմանից դուրս եկած ուժերին մերժելու դեպքում կունենանք բալանսավորված խորհրդարան:
«Ընտրությունների դիսկուրսը նախկինները վերածելու են բազարի, նախատեսել են հետընտրական գործընթացներ: Պայքարը լինելու է գործող իշխանության և հեղափոխության աջակից ուժերի միջև»,-նկատեվ Հայկ Սուքիասյանը:










































