Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Չի կարելի ռազմական ծախսերի կրճատումով հետևություն անել, թե Հայաստանը չի պատրաստվել պատերազմին

2020 թվականին Ադրբեջանը շարունակել է կտրուկ կերպով ավելացնել իր ռազմական ծախսերը, իսկ Հայաստանի պաշտպանական բյուջեն կրճատվել է։ Այս մասին տեղեկացնում է Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցը։ «2020-ին Ադրբեջանն իր ռազմական ծախսերն ավելացրել էր 17 տոկոսով, ինչը աճի հարաբերական ցուցանիշներով ամենամեծն էր Արևելյան Եվրոպայի ողջ տարածքում։ Նման աճի հիմնական շարժիչ ուժը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ ծավալված հակամարտությունն էր»,- արձանագրել են SIPRI-ի փորձագետները՝ նշելով, սակայն, որ այս հակամարտության մյուս կողմը՝ Հայաստանը, 2020 թվականի պաշտպանական ծախսերը ոչ միայն չի ավելացրել, այլև կրճատել է 2.6 տոկոսով։ Դրա հետ մեկտեղ թե Հայաստանը և թե Ադրբեջանը ՀՆԱ մի զգալի մասը նախորդ տարի շարունակել են ծախսել սպառազինությունների ձեռքբերման վրա։ «Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020-ին կազմել են ՀՆԱ-ի 5,4, իսկ Հայաստանինը՝ 4,9 տոկոսը», – նշված է զեկույցում։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ միայն ռազմական ծախսերի կրճատումով հետևություն անել, թե Հայաստանը չի պատրաստվել պատերազմի, չի կարելի, քանի որ պատերազմի մասնակցելը շատ լայն հասկացություն է իր հոգեբանական, սոցիալական, ֆինանսական բաղադրիչներով.«Հիմա ասել, թե 2020 թվականին Հայաստանը չէր պատրաստվում պատերազմի, սխալ կլինի, քանի որ բանակաշինական գործընթաց էր գնում։ Գումարի անկումով գալ հետևության, թե ինչ-որ մեկը դադարել էր պատրաստվել պատերազմին ևս սխալ եմ համարում։ Գումարի քչացումը մեր դեպքում կարող է և ունենար ֆինանսական պատճառներ։ Պետք է նայել ընգհանուր՝ երկրի ռազմաքաղաքական քաղաքականությունը։ Իսկ այդ քաղաքականությունը հիմա անորոշ է, քանի որ առաջիկայում ընտրություններ են»,-ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է եկող տարվա ծախսերին, հնարավոր ավելացումներին, ապա Հակոբյանն ասաց, որ դրա մասին այս պահին հնարավոր չէ որոշակի որևէ բան ասել, քանի որ դիմացը արտահերթ ընտրություններ են և դրանից հետո նոր պարզ կլինի, թ երկրի, բանակի զարգացումը որ ուղղությամբ կընթանա։ «Առաջիկա ընտրություններն են որոշելու ամեն ինչ՝ այդ թվում մեր երկրի արտաքին քաղաքականությունը, բանակի զարգացման հեռանկարները, և այլ հարցեր։ Պարզապես այս պահին պետք է առկա ռեսուրսներով զգոն լինել և սպասել»,-ասաց մեր զրուցակիցը։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ ռազմական ծախսերի ավելացումը Ադրբեջանը կատարեց անցած տարի ամռանը պետական բյուջեում։ Հովհաննիսյանի խոսքով՝ հստակ է, որ Ադրբեջանի կողմից ռազմական ծախսերի ավելացումը առաջիկա պատերազմի նպատակով էր, քանի որ իրենց ծախսերը ավելացել էին այն կետով, որը վերաբերում էր ռազմական տեխնիկայի ու ծառայությունների գնումներին. «Հնարավոր է այդտեղ միջոցներ էին առանձնացվել Բայրաքթարների գնման համար կամ այլ զինատեսակների գնման համար։ Այսինքն իրենք այդ գումարները ավելացրել էին ռազմական ծախսերի գնումների անվան տակ, ոչ թե սոցիալական կամ աշխատավարձային ֆոնդի տակ։

Հետևաբար այո, ստոկհոլմյան ինստիտուտի եզրակացությունը սխալ չէ, որ Ադրբեջանի կոմղից բյուջեի փոփոխությունը ուղղված էր հենց պատերազմի ընթացքում ռազմական ծախսերը բավարարելու, այդ թվում զենքի, զինամթերքի գնումների համար»,-ասաց Հովհանիսյանը։

Նկատենք, սակայն, որ Հայաստանը զգալիորեն զիջում է ռազմական գնումների հարցում։ 2018-ից հետո Հայաստանը շեշտադրում էր սոցիալական բաղադրիչը, բարձրացնում էր պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, բարելավում էր բանակում զինծառայողների սննդի, հագուստի որակը։

Հովհաննիսյանի խոսքով՝ սոցիալական ծախսերն էլ են բավականին կարևոր ուղղություն, բայց մենք Ադրբեջանին զիջել ենք ռազմական գնումների հարցում. «2019-ին Հայաստանը 26 տոկոսով ավելացրել էր ֆինանսավորումը, որը, բնականաբար, ոչ ամբողջությամբ էր ուղղվել սոցիալական խնդիրներին։ Առնվազն այդ գումարներից պետք է ուղղված լինեին սպառազինության գնման համար վարկերի մարմանը, ՍՈւ-30-ի գնմանը և այլն։ Բայց օբյեկտիվորեն դա անբավարար էր՝ հաշվի առնելով Ադրբեջանի տեմպերը»,-ասաց Հովհաննիսյանը։

2020-ին Հայաստանի կողմից 2.6 տոկոսով ռազմական ծախսերի կրճատումը մեզ հիմք տալի՞ս է եզրակացնելու, որ Հայաստանը չի կանխատեսել սպասվող պատերազմը և չի պատրաստվել դրան՝ հարցրինք մեր զրուցակցից.«Եթե ես տիրապետեի տեղեկատվության, թե ինչու է այդքան կրճատվել, ինչ մասով, գուցե կարողանայի դրա հիման վրա եզրակացություններ անել, բայց քանի որ չգիտեմ, չեմ կարող մեկնաբանություն անել։ Ինչ վերաբերում է պատերազմը կանխատեսելուն, ապա Օնիկ Գասպարյանը նշում էր, որ ԳՇ-ն ունեցել է տեղեկատվություն, զգուշացրել է, բայց տարբերվող կարծիքներ էլ կան։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ պատերազմի վերաբերյալ հստակ օրով, ժամով, մասշտաբների, Թուրքիայի ներգրավվածության մասին հստակ պատկերացում չի եղել և պետք է ուսումնասիրություն կատարել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում