Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Երկարատեւ անկումից հետո վերջապես Հայաստանի տնտեսական ցուցանիշներում դրական միտում կա: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թվականի մարտին 2020-ի մարտի համեմատ աճել է 3.8 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.8 տոկոսով, շինարարության ծավալները՝ 10.8 տոկոսով, առեւտրաշրջանառությունը՝ 4.6 տոկոսով: Սրանից ինչ ենթադրություններ կարող ենք անել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ: